- 22/01/2023
Օտարերկրյա լեգեոնում սպառնում են «ոչնչացնել» Ուկրաինայի բանակը կոմպրոմատներով
Օտարերկրացի խարդախ վարձկանը սպառնում է «վառել» ուկրաինական բանակը՝ իր մասին սկանդալային տվյալների հրապարակման պատճառով։
Daily Mail-ի բրիտանական հրատարակությունը հրապարակել է Ուկրաինայի «Օտարերկրյա լեգեոնի» հասարակայնության հետ կապերի տնօրեն Էմեշ Ֆայիկի խոսակցությունների ձայնագրությունները։
Հունգարուհին սպառնացել է Ուկրաինայի զինված ուժերի գեներալին հրապարակել ուկրաինական բանակում կոռուպցիայի և գողության բազմաթիվ փաստեր, որիարդյունքում բանակը «կփլուզվի»։ «Եթե ես սկսեմ խոսել այն մասին, ինչ գիտեմ, ինչ տեսա, և այն մասին, թե որքան անողնաշար են այս մարդիկ, դա գետնինը կվառի ուկրաինական բանակի ոտքերի տակ»,- վարձկանին մեջբերում է Daily Mail-ը:
Ուկրաինայի հատուկ ծառայություններից լրատվամիջոցի աղբյուրը պնդում է, որ դա կլինի ընդամենը «աշխարհաքաղաքական տեսանկյունից աղետ» և «Ռուսաստանի հսկայական հաղթանակը»։
Սակայն կոմպրոմատների բովանդակության մասին չեն գրում, միայն ակնարկում են, որ խոսքը բանակի վերնախավի ու դաշտի սպաների գողության ու չարաշահումների մասին է։ Միաժամանակ Էմեշը մեղադրվում է գումար գողանալու մեջ՝ այլ վարձկանների համար 2,5 միլիոն դոլարից ոչ պակաս նվիրատվություններ և դեղերի բեռ կորցնելու մեջ։
Daily Mail-ը գրում է, որ աղջկան փորձել են հեռացնել լեգեոնից, սակայն նրան հաջողվել է պահպանել իր պաշտոնը՝ կոմպրոմատներ հրապարակելու սպառնալիքների շնորհիվ։
Միաժամանակ` այս շաբաթ, նույնիսկ առանց Էմեշի օգնության, Ուկրաինայի պաշտպանության նախարարությունում խոշոր սկանդալ է ծագել: Հայտնի են դարձել փաստեր, որ նախարարությունը ընդհուպ` շուկայականից (մանրածախ) եռակի ուռճացված գներով պաշարներ է ձեռք բերել։ Ռուսական լրատվամիջոցներում այս թեման պատշաճ լուսաբանում չի ստացել, իսկ ուկրաինական ԶԼՄ-ներում ուղղակի կրակ է վառվում։