- 22/01/2023
Վաշինգտոնն ու Բրյուսելն աշխարհը տանում են դեպի սարսափելի պատերազմ. Վոլոդին
Ըստ Պետդումայի խոսնակ Վյաչեսլան Վոլոդինի.
«Կիևի ռեժիմին հարձակողական զենքի մատակարարումները կհանգեցնեն համաշխարհային աղետի:
Եթե Վաշինգտոնը և ՆԱՏՕ-ի երկրները զենք մատակարարեն, որը կօգտագործվի քաղաքացիական բնակչությանը եւ քաղաքներին հարվածելու համար եւ կփորձեն գրավել մեր տարածքները, ինչպես նրանք սպառնում են, դա կհանգեցնի պատասխան գործողությունների՝ օգտագործելով ավելի հզոր զենքեր։
Կոնգրեսի անդամները, Բունդեսթագի, Ֆրանսիայի Ազգային ժողովի և եվրոպական այլ խորհրդարանների պատգամավորները պետք է գիտակցեն իրենց պատասխանատվությունը մարդկության առաջ։
Վաշինգտոնն ու Բրյուսելն իրենց որոշումներով աշխարհը տանում են դեպի սարսափելի պատերազմ՝ բոլորովին այլ ռազմական գործողության, քան այսօր, երբ հարվածներ են հասցվում բացառապես Կիևի ռեժիմի կողմից օգտագործվող ռազմական և կարևոր ենթակառուցվածքներին։
Հաշվի առնելով ռուսական զենքի տեխնոլոգիական գերազանցությունը՝ նման որոշումներ կայացնող օտարերկրյա քաղաքական գործիչները պետք է հասկանան, որ դա կարող է ավարտվել համաշխարհային ողբերգությամբ, որը կկործանի իրենց երկրները:
Այն փաստարկները, որ միջուկային տերությունները նախկինում զանգվածային ոչնչացման զենք չեն կիրառել տեղական հակամարտություններում, անհիմն են: Որովհետև այդ պետությունները չեն բախվել այնպիսի իրավիճակի, որ վտանգ լիներ իրենց քաղաքացիների անվտանգությանը և երկրի տարածքային ամբողջականությանը։