• 25/01/2023

Պաշտոնանկություններ Կիեւում. Զելենսկին այլ տարբերակ չուներ, քան անդրօվկիանոսյան տերերի պահանջները կատարելը

Պաշտոնանկություններ Կիեւում. Զելենսկին այլ տարբերակ չուներ, քան անդրօվկիանոսյան տերերի պահանջները կատարելը

«Կան կադրային որոշումներ, որոշներն այսօր, որոշները կլինեն վաղը, տարբեր մակարդակների ղեկավարների վերաբերյալ` նախարարություններում և կենտրոնական կառավարության այլ կառույցներում և մարզերում, ինչպես նաև իրավապահ համակարգում»,- ասել է Զելենսկին` մեկնաբանելով Ուկրաինայում, այդ թվում` նախագահական համակարգում սկսված կադրային փոփոխությունների մասին լուրը։

Ուկրաինական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Կիրիլո Տիմոշենկոն, ով, ըստ տարբեր լուրերի, վարում է Զելենսկու «սեւ հաշվապահությունը», հրաժարական է տվել։

Հրաժարական են տվել նաև Ուկրաինայի Դնեպրոպետրովսկի, Զապորոժիեի, Խերսոնի և Սումիի մարզերի նահանգապետերը։

Ավելի վաղ Արեստովիչը հրաժարական էր տվել Զելենսկու պաշտոնից։

Ինչպես արդեն տեղեկացնելու առիթ ունեցել ենք, օրերս ԿՀՎ պետ Բերնսի գաղտնի այցը Կիեւ իրականում կապվում էր հենց պաշտոնանկությունների թեմայի հետ, որը պետք է առնչվեր նաեւ Զելենսկու ամենամերձավորներին, եւ նա ոչ մի կերպ դրան չէր ուզում գնալ (Տե´ս https://iravunk.com/?p=246906&l=am): Եվ այն, որ Բերնսի հեռանալուն պես պաշտոնանկությունները սկսվեցին, գալիս է խոսելու այն մասին, որ Զելենսկին այլ տարբերակ չուներ, քան անդրօվկիանոսյան տերերի պահանջները կատարելը:

Առնչվող գրառում

Ադըղեայի (Ադիգեայի) հայերը՝ Մայկոպի առաջին քաղաքապետից մինչև փորձարկող տիեզերագնաց

Ադըղեայի (Ադիգեայի) հայերը՝ Մայկոպի առաջին քաղաքապետից մինչև փորձարկող տիեզերագնաց

Իր «Ադըղեայի հայերը» գրքում (Մայկոպ, «Պոլիգրաֆ-Յուգ» ԲԸ, 2024 թ.) Գևորգ Գրիգորյանը ներկայացրել է հայկական սփյուռքի նշանավոր ներկայացուցիչների դերը հասարակության կյանքի տարբեր ոլորտներում՝…
Ալեքսանդր Անանև. «ՀԱՊԿ-ը զգուշացրել էր Հայաստանին 2020 թվականին սպասվող պատերազմի մասին, սակայն հայկական կողմը անտեսեց»

Ալեքսանդր Անանև. «ՀԱՊԿ-ը զգուշացրել էր Հայաստանին 2020 թվականին սպասվող…

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության թոշակի անցած ավագ խորհրդական Ալեքսանդր Անանևը Արեն Վարդապետյանի հետ զրույցում պատասխանել է ռուս-հայկական հարաբերություններին վերաբերող օրախնդիր հարցերին։…
Բաքուն փորձում է Վատիկանի միջոցով իրավահաջորդել Սեֆյաններին

Բաքուն փորձում է Վատիկանի միջոցով իրավահաջորդել Սեֆյաններին

Հայկ Նահապետյան, քաղաքագետ, ռազմական փորձագետ, պահեստազորի գնդապետ   Եկեղեցին Աստծո մարմինն է՝ քահանաներ, եկեղեցական համայնքներ, ուխտեր, պատարագներ և այլն: Եվ Փաշինյանը…