• 28/01/2023

Բախմուտը գրեթե շրջապատված է (Քարտեզ)

Բախմուտը գրեթե շրջապատված է (Քարտեզ)

Թեեւ այս օրերին հիմնականում խոսվում է Ուգլեդարի հատվածում ռուսական հարձակման մասին, սակայն էլ ավելի դրամատիկ իրավիճակ է Արտյոմոսկի (Բախմուտ) հատվածում:

Իրանիճան այսօրվա դրությամբ Բախմուտում հետեւյալն է:

Սոլեդարից` Բախմուտ հատվածում ռուսական ստորաբաժանումները առաջ են շարժվել Ռազդոլովկայի ուղղությամբ՝ վերահսկողություն հաստատելով 10-րդ պահակային բրիգադի երկու վաշտի վրա։ Ուկրաինական հրամանատարությունն ակնկալում է հարձակման ուժեղացում Բերեստովոե-Բելոգորովկա գծում՝ Բլագոդատնոյեի վրա ճնշումների ավելացման հետ մեկտեղ: Սոլ գյուղից հյուսիս ՊՄԿ «Վագներ» գրոհային ջոկատները կրակային դիրքից դուրս  են մղել Ուկրաինայի զինված ուժերին։

Պարասկովևկայում և Կրասնայա Գորայում շարունակվում է գրոհը ամրացված տարածքի վրա։ Ուկրաինական ուժերն այստեղ նախօրեին փորձեցին հակագրոհել, բայց հարձակումը ճահճացավ: Ռուսական ու-երը վերահսկողություն են հաստատել Բախմուտկա գետից արևմուտք գտնվող վաշտի հենակետի վրա։

Բուն Բախմուտում «Բագները» աստիճանաբար առաջ են շարժվում քաղաքի արևելյան ծայրամասում գտնվող արդյունաբերական գոտում։ Անցած օրվա ընթացքում Ուկրաինայի զինված ուժերը 17 կրակային դիրքերից նահանջել են։

Շատ ավելի լուրջ է իրավիճակը Բախմուտի հարավային հատվածում:

Կլեշչեևկայի գրավումից հետո ռուսական ուժերն ակտիվ ճնշում են ուկրաինական ուժերին դեպի Կրասնոյե։ Բացի այդ, ռուսական ուժերը մյուս թեւովոռաջանում են դեպի Բելայա Գորա, որի գրավման դեպքում բացվում է դեպի մեկ այլ առանցքային քաղաքի` Կոնստանտինովկայի ճանապարհը:

Սակայն այս պահին հիմնական նշանակություն ունի Կրասնոյեն, հենց որն էլ´ Բախմուտի ճակատամարտի բանալին է: Այս բնակավայրի գրավման դեպքում ռուսական ուժերը վերահսկողություն են սահմանում Բախմուտ տանով վերջին երկու հիմնականուղիներից մեկի նկատմամբ, եւ մյուս ճանապարհը (Չասովայա Յարի հատվածում) վերցնում են կրակային հսկողության տակ: Բա Բախմուտի համար նշանակում է փաստացի շրջապատում։  Ռուսական առաջնապահ ստորաբաժանումներն արդեն Կրասնոյեի սահմանագծում են, որը նշանակում է, որ Բախմուտի շրջապատումը հաշված օրերի խնդիր է: