- 29/01/2023
Շոլցը ցանկանում է շարունակել Պուտինի հետ հեռախոսային բանակցությունները. Welt
Շոլցը ցանկանում է շարունակել Պուտինի հետ հեռախոսային բանակցությունները: Այս մասին հայտնում է Welt-ը:
«Ես նորից հեռախոսով կխոսեմ Պուտինի հետ, քանի որ պետք է խոսել միմյանց հետ։ Պուտինն է պատասխանատու այն ամենի համար, ինչ հիմա կատարվում է, նա պետք է զորքերը դուրս բերի Ուկրաինայից և դադարեցնի այս սարսափելի անիմաստ պատերազմը»,- ասել է Շոլցը։
Միայն թե կա մեկ էական հարց` իսկ Պուտինը կպատասխանի՞ ամերիկացիների մոտ շարքային կամակատար աշխատող Շոլցի զանգերին, հատկապես տանկերի պատմությունից հետո: