- 30/01/2023
ԱՄՆ-ն ուկրաինական ճգնաժամի հիմնական նախաձեռնողն ու շարժիչ ուժն է. Չինաստանի ԱԳՆ
Չինաստանի ԱԳՆ-ն ԱՄՆ-ից պահանջել է դադարեցնել Ուկրաինային զենք մատակարարելը:
«Միացյալ Նահանգներն ուկրաինական ճգնաժամի հիմնական նախաձեռնողն ու շարժիչ ուժն է, նրանք անընդհատ ծանր և հարձակողական զենք են մատակարարում Ուկրաինային՝ երկարացնելով հակամարտությունը և ավելի ինտենսիվ դարձնելով այն», – ասել է Չինաստանի ԱԳՆ խոսնակ Մաո Նինգը։
Նա նշել է, որ եթե ԱՄՆ-ն իսկապես ցանկանում է, որ ճգնաժամը շուտափույթ ավարտվի և հոգ է տանում ուկրաինացի ժողովրդի անվտանգության մասին, ապա նրանք պետք է դադարեցնեն զենք ուղարկել այնտեղ և օգուտ քաղեն պատերազմից։