• 01/02/2023

Բրիտանական խորհրդարանում Ռուսաստանի հետ ուղիղ բախման կոչ են արել

Բրիտանական խորհրդարանում Ռուսաստանի հետ ուղիղ բախման կոչ են արել

Մեծ Բրիտանիան, որն արդեն ներգրավված է ուկրաինական հակամարտության մեջ, պետք է «դեմ առ դեմ» առերեսվի Ռուսաստանի հետ: Այս մասին SkyNews-ի եթերում ասել է բրիտանական խորհրդարանի պաշտպանության հանձնաժողովի ղեկավար Թոբիաս Էլվուդը։

«Մենք պետք է դեմ առ դեմ հանդիպենք Ռուսաստանի հետ, այլ ոչ թե ամբողջ գործը թողնենք Ուկրաինային»,- ընդգծել է պատգամավորը։

Էլվուդը կոչ է արել ավելացնել Մեծ Բրիտանիայի պաշտպանական բյուջեն, ինչպես նաև չեղարկել բրիտանական բանակը 10000 հոգով կրճատելու կառավարության ավելի վաղ ընդունած որոշումը:

Չէ, սույն Թոմասը կատարյալ ապուշ չէ, քանի որ իրականում նա գոնե ի պաշտոնա երեւի հասկանում է, թե այդ բախումը Բրիտանիային ինչ օրը կգցի: Առավել եւս նախկին վարչապետ Ջոնսոնի երեկվա սկանդալային հայտարարությունենրից հետո, որտեղ նա խոստովանում է, որ Մոսկվայից մեկ րոպե կպահանջվի, որ Լոնդոն ասվածը գոյություն չունենա: Նաեւ ամերիկյան գեներալների պնդումներից հետո, որ բրիտանական բանակ ասվածը հիմա հազիվ երրորդճչորրորդ կարգի կարող  է հավակնել:

Թոմասն ուրիշ բան է ասում, փորձում է Բրիտանիային վախեցնել, թե բանակի բյուջեն չկրճատեք, ընդհակառակը` ավելացրեք: Սովորական փողի կռիվ, որը փորձում է առաջ տանել ռուսների օգնությամբ: Ամեն դեպքում, նայեք Թոմասի դեմքին. նա ռուսների հետ ուղիղ բախման գնացողի տեսք ունի՞:

Առնչվող գրառում

Ադըղեայի (Ադիգեայի) հայերը՝ Մայկոպի առաջին քաղաքապետից մինչև փորձարկող տիեզերագնաց

Ադըղեայի (Ադիգեայի) հայերը՝ Մայկոպի առաջին քաղաքապետից մինչև փորձարկող տիեզերագնաց

Իր «Ադըղեայի հայերը» գրքում (Մայկոպ, «Պոլիգրաֆ-Յուգ» ԲԸ, 2024 թ.) Գևորգ Գրիգորյանը ներկայացրել է հայկական սփյուռքի նշանավոր ներկայացուցիչների դերը հասարակության կյանքի տարբեր ոլորտներում՝…
Ալեքսանդր Անանև. «ՀԱՊԿ-ը զգուշացրել էր Հայաստանին 2020 թվականին սպասվող պատերազմի մասին, սակայն հայկական կողմը անտեսեց»

Ալեքսանդր Անանև. «ՀԱՊԿ-ը զգուշացրել էր Հայաստանին 2020 թվականին սպասվող…

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության թոշակի անցած ավագ խորհրդական Ալեքսանդր Անանևը Արեն Վարդապետյանի հետ զրույցում պատասխանել է ռուս-հայկական հարաբերություններին վերաբերող օրախնդիր հարցերին։…
Բաքուն փորձում է Վատիկանի միջոցով իրավահաջորդել Սեֆյաններին

Բաքուն փորձում է Վատիկանի միջոցով իրավահաջորդել Սեֆյաններին

Հայկ Նահապետյան, քաղաքագետ, ռազմական փորձագետ, պահեստազորի գնդապետ   Եկեղեցին Աստծո մարմինն է՝ քահանաներ, եկեղեցական համայնքներ, ուխտեր, պատարագներ և այլն: Եվ Փաշինյանը…