- 01/02/2023
Իրանն ԱՄՆ-ի ցանկացած ռազմական գործողություն կդիտի որպես պատերազմի հայտարարում
Իրանը զգուշացրել է ՄԱԿ-ին, որ Թեհրանը ԱՄՆ-ի ցանկացած ռազմական գործողություն Իսլամական Հանրապետության դեմ կդիտի որպես պատերազմի հայտարարում:
Իրանի դեմ ԱՄՆ-ի ցանկացած ռազմական գործողություն կհանգեցնի լայնածավալ հակամարտության՝ հետևանքներով ողջ Մերձավոր Արևելքի տարածաշրջանի համար։ Այս մասին երկուշաբթի օրը հայտարարել է ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցչությունը իրանական Սպահանում ռազմական օբյեկտի վրա հարձակումից հետո։
«Իրանի տեսանկյունից, ցանկացած մակարդակով ռազմական տարբերակ ընտրելը նշանակում է ԱՄՆ-ի մուտքը պատերազմի մեջ»։