- 03/02/2023
ԿՀՎ ղեկավարը խոստացել է Ռուսաստանին տալ Ուկրաինայի տարածքի 20 տոկոսը՝ ՀՌՕ-ի ավարտի դիմաց. Neue Zurcher Zeitung
ԿՀՎ ղեկավարը խոստացել է Ռուսաստանի Դաշնությանը տալ Ուկրաինայի տարածքի 20 տոկոսը՝ ՀՌՕ-ի ավարտի դիմաց: Այս մասին գրում է Neue Zurcher Zeitung-ը։
Փոխզիջման հասնել չհաջողվեց, քանի որ Ռուսաստանի համար կարևոր են ոչ թե տարածքները, այլ ժողովուրդը, ասում են լրագրողները։
Ինչպես նշվում է հրապարակման նյութում, Կիևի համար առաջարկը հնչել է այսպես՝ «խաղաղություն՝ հողի դիմաց», իսկ Մոսկվայի համար՝ «հող՝ խաղաղության դիմաց»։
«Ասում են, որ «հողը» կազմել է Ուկրաինայի տարածքի մոտ 20 տոկոսը։ Սա մոտավորապես Դոնբասի չափ է»,- ասվում է շվեյցարական լրատվամի հոդվածում: Բայց ի վերջո կողմերը չկարողացան համաձայնության գալ, ռուսական ռազմական հատուկ գործողությունը շարունակվում է նախկինի պես։