• 04/02/2023

Ռուսաստանին կրկին սպառնում են գերմանական տանկերով. Պուտին

Ռուսաստանին կրկին սպառնում են գերմանական տանկերով. Պուտին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ արևմտյան երկրները կրկին կռվում են Ռուսաստանի դեմ ուկրաինական բանդերականների ուժերով և սպառնում են գերմանական տանկերով, այս անգամ՝ Leopard-ներով։ Այս մասին ՌԴ նախագահը հայտարարել է Վոլգոգրադում Ստալինգրադի ճակատամարտի 80-ամյակին նվիրված միջոցառմանը ելույթ ունենալիս, գրում է tvzvezda.ru-ն։

«Այժմ, ցավոք, մենք տեսնում ենք, որ նացիզմի գաղափարախոսությունը, արդեն իր ժամանակակից դիմակով, իր ժամանակակից տեսքով, կրկին ուղղակի սպառնալիքներ է ստեղծում մեր երկրի անվտանգության համար։ Մենք նորից ու նորից ստիպված ենք ետ մղել հավաքական Արևմուտքի ագրեսիան։ Անհավատալի է, բայց իրականություն է: Մեզ կրկին սպառնում են գերմանական Leopard տանկերը։ Եվ նորից նրանք պատրաստվում են կռվել Ռուսաստանի հետ Ուկրաինայի հողի վրա՝ Հիտլերի հետևորդների, բանդերականների ձեռքերով»,- ասել է Պուտինը։

Նախագահը նշել է, որ, չնայած Արևմուտքի քարոզչությանը, Ռուսաստանն աշխարհում շատ ընկերներ ու դաշնակիցներ ունի։ Պուտինն ասել է, որ նրանք, ովքեր Եվրոպային և մասնավորապես Գերմանիային ներքաշում են Ռուսաստանի հետ պատերազմի մեջ, չեն հասկանում, որ այդ ամենը միայն տանկերով չի սահմանափակվելու։

Առնչվող գրառում

Ադըղեայի (Ադիգեայի) հայերը՝ Մայկոպի առաջին քաղաքապետից մինչև փորձարկող տիեզերագնաց

Ադըղեայի (Ադիգեայի) հայերը՝ Մայկոպի առաջին քաղաքապետից մինչև փորձարկող տիեզերագնաց

Իր «Ադըղեայի հայերը» գրքում (Մայկոպ, «Պոլիգրաֆ-Յուգ» ԲԸ, 2024 թ.) Գևորգ Գրիգորյանը ներկայացրել է հայկական սփյուռքի նշանավոր ներկայացուցիչների դերը հասարակության կյանքի տարբեր ոլորտներում՝…
Ալեքսանդր Անանև. «ՀԱՊԿ-ը զգուշացրել էր Հայաստանին 2020 թվականին սպասվող պատերազմի մասին, սակայն հայկական կողմը անտեսեց»

Ալեքսանդր Անանև. «ՀԱՊԿ-ը զգուշացրել էր Հայաստանին 2020 թվականին սպասվող…

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության թոշակի անցած ավագ խորհրդական Ալեքսանդր Անանևը Արեն Վարդապետյանի հետ զրույցում պատասխանել է ռուս-հայկական հարաբերություններին վերաբերող օրախնդիր հարցերին։…
Բաքուն փորձում է Վատիկանի միջոցով իրավահաջորդել Սեֆյաններին

Բաքուն փորձում է Վատիկանի միջոցով իրավահաջորդել Սեֆյաններին

Հայկ Նահապետյան, քաղաքագետ, ռազմական փորձագետ, պահեստազորի գնդապետ   Եկեղեցին Աստծո մարմինն է՝ քահանաներ, եկեղեցական համայնքներ, ուխտեր, պատարագներ և այլն: Եվ Փաշինյանը…