- 05/02/2023
ԵՄ-ն Վրաստանին սպառնում է պատժամիջոցներով, եթե վերականգնվեն օդային կապերը Ռուսաստանի հետ
ԵՄ արտաքին գործերի ծառայության խոսնակ Պիտեր Ստանոն զգուշացրել է Վրաստանին դեպի Ռուսաստան ուղիղ չվերթների վերականգնման հետեւանքների մասին։ Նրան մեջբերում է netgazeti պորտալը։
«Մենք տեղյակ ենք Ռուսաստանի և Վրաստանի միջև օդային հաղորդակցության հնարավոր վերականգնման վերաբերյալ վերջին քննարկումների մասին։ Եվրամիությունը կոչ է անում Վրաստանին միանալ ավիացիոն ոլորտում Ռուսաստանի դեմ ԵՄ-ի և այլ երկրների կողմից սահմանված պատժամիջոցներին և զգոն մնալ սահմանափակող միջոցները շրջանցելու հնարավոր փորձերից։
Ստանոն հավելել է, որ Բրյուսելը կարող է լրացուցիչ քայլեր ձեռնարկել այն պետությունների դեմ, որոնք օգնում են շրջանցել Ռուսաստանի դեմ սահմանված եվրոպական պատժամիջոցները։
Ավելի վաղ իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն հայտարարել էր, որ Թբիլիսին կաջակցի Ռուսաստանի հետ թռիչքների վերականգնմանը, եթե Մոսկվան նման որոշում կայացնի։ Միաժամանակ հանրապետության նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին դեմ է արտահայտվել ուղիղ ավիաչվերթների գործարկմանը՝ ընդհակառակը կոչ անելով խստացնել երկրում ռուսաստանցիների գտնվելու կանոնները։
Իսկ ահա ԵՄ-ում կարծես թե վերջնականապես են մոռացել պետությունների սուվերեն իրավունք ասվածը: Այդ թվում, որ իրենց գործն է` ռուսների դեմ պատժամիջոցներ կմտցնեն, թե` ոչ: Սակայն իրենց որոշումը երրորդ կողմերին պարտադրելն այդ երրորդ կողմի սուվերեն իրավունքների ամենաուղիղ ոտնահարումն է: Չնայած, դա ժամանակին, իսկ ներկայումս մեկ բան է հաստատ` աշխարհում գործում է ոչ թե միջազգային իրավունքը, այլ` ուժի պարտադրանքը: