• 12/02/2023

«Եվրադիտորդների» տեղակայումը կարող է պայթեցնել ողջ տարածաշրջանը

«Եվրադիտորդների» տեղակայումը կարող է պայթեցնել ողջ տարածաշրջանը

«Ուկրա­ի­նան պետք է հաղ­թի այս պա­տե­րազ­մում… Իսկ Ռու­սաս­տա­նը չի կա­րող եւ չպետք է հաղ­թի»: Նա­խօ­րե­ին այս մի­ան­շա­նակ կար­ծի­քը հնչեց­րեց գլո­բալ ուլտ­րա­լի­բե­րա­լիզ­մի շար­քա­յին կա­մա­կա­տար­նե­րից մե­կը՝ Մակ­րո­նը` կանց­լեր Շոլ­ցի եւ Զե­լենս­կու հետ հա­մա­տեղ հան­դիպ­ման շրջա­նակ­նե­րում: Ի­հար­կե, սա իր գործն է, ա­ռա­վել եւս, երբ մեծ հար­ցա­կան­ներ կան, թե Մակ­րո­նի այդ ցան­կու­թյուն­նե­րը որ­քա­նով ի­րա­կան կդառ­նան: Եվ Մակ­րո­նի այս հայ­տա­րա­րու­թյանն էլ անդ­րա­դար­ձանք ոչ թե ուկ­րա­ի­նա­կան պա­տե­րազ­մի հա­մա­տեքս­տով, այլ՝ ուղ­ղա­կի­ո­րեն Հա­յաս­տան-Արցա­խի հետ կապ­ված ո­րո­շա­կի նյո­ւանս­ներ ներ­կա­յաց­նե­լու հա­մար:

ԻՆ­ՉՈ՞Ւ ԵՆ ԵՎ­ՐՈ­ՊԱ­ՑԻ­ՆԵ­ՐԸ ԳԱ­ԼԻՍ, ԱՆ­ՀԱՅՏ Է

Փա­րի­զի այդ հան­դի­պու­մը մեկ բան ֆիք­սեց՝ եվ­րո­պա­կան ուլտ­րա­լի­բե­րալ վեր­նա­խավն ար­դեն վերջ­նա­կա­նա­պես է տե­ղա­վոր­վել  ՌԴ-ի հետ ոչ թե նույ­նիսկ հա­կա­մար­տու­թյան, այլ՝ բա­ցա­հայտ ռազ­մա­կան առ­ճա­կատ­ման տի­րույ­թում: Եվ ա­հա դրան զու­գա­հեռ, օ­րի­նակ, Եվ­րա­խորհր­դա­րա­նում ֆրան­սի­ա­ցի պատ­գա­մա­վոր, իր հեր­թին ուլտ­րա­լի­բե­րա­լիզ­մի «ճու­տիկ­նե­րից» մե­կը հան­դի­սա­ցող Նա­տա­լի Լո­ւա­զոն ներ­կա­յաց­րեց, թե ինչ կար­գի «դի­տոր­դա­կան» խումբ է ԵՄ-ն փետր­վա­րի 20-ին գոր­ծու­ղում Հա­յաս­տան: «Ես այդ օ­րը ներ­կա կլի­նեմ Հա­յաս­տա­նում… Ա­ռա­քե­լու­թյու­նը լի­նե­լու է ԵՄ աչ­քերն ու ա­կանջ­նե­րը տե­ղում»: Սույն ֆրան­սու­հի «ճու­տի­կը» նա­եւ ըն­դա­մե­նը հույս հայտ­նեց, որ դրա առ­կա­յու­թյու­նը պետք է զսպի Ադր­բե­ջա­նի նոր հար­ձա­կում­նե­րը :

Ստում է. սույն եվ­րա­խում­բը Ադր­բե­ջա­նի ագ­րե­սի­ան զսպե­լու նպա­տակ իր ա­ռաջ չի դրել, դա բա­ցա­հայտ խոս­տո­վա­նեց նա­խօ­րե­ին Հա­յաս­տան այ­ցե­լած Խոր­վա­թի­ա­յի ԱԳ նա­խա­րար Գոր­դան Գրիչ Ռադ­մա­նը՝ Միր­զո­յան Ա­րա­րա­տի հետ մա­մու­լի ա­սու­լի­սի ժա­մա­նակ: «Շատ ու­րախ եմ, որ Հա­յաս­տա­նը ճա­նա­չում է ԵՄ դի­տոր­դա­կան ա­ռա­քե­լու­թյան կա­րե­ւո­րու­թյու­նը… Սա ո­րե­ւէ կերպ ստա­տուս-քվո չի ե­րաշ­խա­վո­րում»:

Ընդ ո­րում, այս­տեղ պետք է նա­եւ հի­շել, որ Ա­լի­ե­ւը դեռ տա­րեսկզ­բին էր հայ­տա­րա­րել, թե՝ ինքը հա­վա­նու­թյուն է տվել նա­խորդ ա­ռա­քե­լու­թյա­նը, եւ ե­թե եվ­րո­պա­կան նոր, եր­կա­րա­ժամ­կետ ա­ռա­քե­լու­թյուն է գա­լու, ա­պա դա հաս­տատ չի նպաս­տե­լու կա­յու­նու­թյա­նը: Իսկ նա­խորդ ամս­վա կե­սե­րին նույն բանն ա­սաց նա­եւ Լավ­րո­վը: Բա այդ դեպ­քում ին­չի՞ հա­մար են գա­լիս, երբ չեն ստանձ­նում ո­րե­ւէ պա­տաս­խա­նատ­վու­թյուն:

Ինչ­պես հի­շա­տակ­ված ֆրան­սու­հի «ճու­տի­կը», այն­պես էլ սույն խոր­վա­թը մեկ բան եւս խոս­տո­վա­նում են, որ ԵՄ-ն էլ ա­վե­լի է փոր­ձե­լու ակ­տի­վա­նալ ինչ­պես հայ-ադրբե­ջա­նա­կան, այն­պես էլ՝ ար­ցա­խյան հար­ցե­րով: Թե ինչ հիմ­քով, ֆրան­սու­հին իր նույն ե­լույ­թում պարզ ներ­կա­յաց­րեց. «Ես ող­ջու­նում եմ ա­ռա­ջըն­թա­ցը, ո­րը ձեռք է բեր­վել ան­ցած հոկ­տեմ­բե­րին Պրա­հա­յում…»: Մինչ­դեռ Միր­զո­յան Ա­րա­րա­տը պնդում է, թե Ադր­բե­ջա­նի հետ բա­նակ­ցու­թյուն­ներն ա­ռանց այդ էլ ըն­թաց­քի մեջ են. «Բա­նակ­ցա­յին գոր­ծըն­թա­ցը մեծ հաշ­վով կանգ չի ա­ռել»: Ա­վե­լին, որ հու­նի մեջ է նա­եւ Լավ­րո­վի միջ­նոր­դու­թյամբ՝ իր եւ Բայ­րա­մո­վի հան­դի­պու­մը, որն ան­ցած տա­րե­վեր­ջին պետք է կա­յա­նար Մոսկ­վա­յում, սա­կայն Ա­րա­րա­տը չգնաց: «Ինչ վե­րա­բե­րում է հան­դիպ­մա­նը, մենք այն ոչ թե չե­ղար­կել ենք, այլ՝ հե­տաձ­գել»,- նշել է նա՝ ա­վե­լաց­նե­լով, որ հան­դի­պում­նե­րը կա­րող են լի­նել Մոսկ­վա­յում կամ այլ վայ­րում: Թե ինչ ակն­կա­լիք­ներ կան, դա այլ հարց է: Պար­զա­պես ֆիք­սե­ցինք, որ ե­թե բա­նակ­ցա­յին գոր­ծըն­թաց կա, ու­րեմն եվ­րո­պա­կան ա­ռա­քե­լու­թյու­նը նա­եւ բա­նակ­ցու­թյուն­ներ սկսե­լու հա­մար չէ, որ գա­լու է: Ու նո­րից նույն հար­ցը. բա էլ ո՞րն է այդ ա­ռա­քե­լու­թյան ֆունկ­ցի­ան, ո­րի հա­մար եր­կու տա­րի է պետք:

ԵՎ­ՐՈ­ՊԱ­ԿԱՆ «ԱՉՔԵՐՆ ՈՒ Ա­ԿԱՆՋ­ՆԵ­ՐԸ»

Չնա­յած, ե­թե ու­շա­դիր լի­նենք, ա­պա կա­րե­լի է նկա­տել, որ ֆրան­սու­հի «ճու­տի­կը» մի թե­թեւ «բե­րա­նից թռցրեց», թե որն է լի­նե­լու այդ ա­ռա­քե­լու­թյան ի­րա­կան ի­մաս­տը. այն լի­նե­լու է «ԵՄ աչ­քերն ու ա­կանջ­նե­րը տե­ղում»: Այ­սինքն, հար­ցը այլ տեսք է ստա­նում՝ իսկ այդ ի՞նչ է ու­զում տես­նել ու լսել ԵՄ-ն, որ դրա հա­մար 100 մարդ է ու­ղար­կում: Ու­զում են տե­ղե­կաց­ված լի­նել սահ­ման­նե­րի ռե­ալ ի­րա­վի­ճա­կի՞ց: Բայց չէ՞ որ ԵՄ-ի գրե­թե բո­լոր երկր­նե­րը Հա­յաս­տա­նում եւ Ադր­բե­ջա­նում դես­պա­նատ­ներ ու­նեն՝ տաս­նյակ աշ­խա­տա­կից­նե­րով: Ի՞նչն է խան­գա­րում, որ այդ պաշ­տո­նա­կան կա­ռույց­նե­րը լի­նեն ի­րենց «աչքերն ու ա­կանջ­նե­րը տե­ղում»: Թե՞ ԵՄ-ն ու­զում է տե­ղե­կու­թյուն­ներ ստա­նալ Լա­չի­նի մի­ջանց­քից, որ­տեղ նրանց դես­պա­նատ­նե­րը մուտք չու­նեն:

Ա­մեն դեպ­քում, Մոսկ­վան նա­եւ դա է հա­մա­րում ԵՄ-ի ներ­կա­յիս խնդի­րը, ո­րի հետ կապ­ված, ի դեպ, դեռ ան­ցած ա­միս հան­դես ե­կավ կոշտ հայ­տա­րա­րու­թյամբ. «Եթե Բրյու­սելն ան­կեղ­ծո­րեն շա­հագրգռ­ված լի­ներ Անդր­կով­կա­սում խա­ղա­ղու­թյամբ, ա­պա նրանք կհա­մա­ձայ­նե­ին Ադր­բե­ջա­նի հետ ի­րենց ա­ռա­քե­լու­թյան աշ­խա­տան­քի պայ­ման­նե­րի շուրջ: Հա­յաս­տա­նի սահ­մա­նա­մերձ շրջան­նե­րում՝ ԱՄՆ-ի եւ ՆԱ­ՏՕ-ի կցոր­դի վե­րած­ված եւ ԱՊՀ տա­րած­քում առ­ճա­կատ­ման քա­ղա­քա­կա­նու­թյուն վա­րող Եվ­րա­մի­ու­թյան ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րի հայտն­վե­լը կա­րող է մի­այն աշ­խար­հա­քա­ղա­քա­կան առ­ճա­կա­տում մտցնել տա­րա­ծաշր­ջա­նում եւ սրել առ­կա հա­կա­սու­թյուն­նե­րը: ԵՄ ա­ռա­քե­լու­թյան հայ­տա­րար­ված քա­ղա­քա­ցի­ա­կան բնույ­թը նույն­պես չպետք է մո­լո­րեց­նող լի­նի. այն ձեւ­ա­վոր­վում է ԵՄ ընդ­հա­նուր անվ­տան­գու­թյան եւ պաշտ­պա­նու­թյան քա­ղա­քա­կա­նու­թյան շրջա­նակ­նե­րում՝ դրա­նից բխող բո­լոր հե­տեւանք­նե­րով: Հա­յաս­տա­նում ա­մեն գնով ոտք դնե­լու, Ռու­սաս­տա­նի միջ­նոր­դա­կան ջան­քե­րը հետ մղե­լու Եվ­րա­մի­ու­թյան փոր­ձե­րը կա­րող են վնա­սել հա­յե­րի եւ ադր­բե­ջան­ցի­նե­րի հիմ­նա­րար շա­հե­րը՝ տա­րա­ծաշր­ջա­նի խա­ղաղ զար­գաց­մա­նը վե­րա­դառ­նա­լու նրանց ձգտում­նե­րում…»: Ա­վե­լին, դրա տակ նա­եւ վատ թաքց­ված սպառ­նա­լիք էր հնչում. «Ռու­սա­կան խա­ղա­ղա­պահ զո­րա­խում­բը, ինչ­պես նա­եւ Հա­յաս­տա­նի սահ­ման­նե­րին ծա­ռա­յող սահ­մա­նա­պահ­նե­րը կար­ձա­գան­քեն ԵՄ դի­տորդ­նե­րի պահ­ված­քին՝ հաշ­վի առ­նե­լով տե­ղում ի­րա­վի­ճա­կի զար­գա­ցու­մը»:

Որ այդ դիր­քո­րո­շու­մը պահ­պան­վում է, հաստատեց նա­խօ­րե­ին Բաք­վում Ռու­սաս­տա­նի դես­պան Մի­խա­յիլ Բո­չար­նի­կո­վը: «Կար­ծում եմ՝ մենք չպետք է խաբ­վենք «քա­ղա­քա­ցի­ա­կան ա­ռա­քե­լու­թյուն» տեր­մի­նով»,- ասել է Բո­չար­նի­կո­վը, շա­րու­նա­կե­լով, թե՝ «Առա­քե­լու­թյունն ինք­նին անվ­տան­գու­թյան եւ պաշտ­պա­նու­թյան ո­լոր­տում Եվ­րա­մի­ու­թյան ընդ­հա­նուր քա­ղա­քա­կա­նու­թյան վա­րողն է, այլ ոչ թե քա­ղա­քա­ցի­ա­կան, եւ հնա­րա­վոր է, որ այն վե­րած­վի ռազ­մա­կան բա­ղադ­րիչ­նե­րով ներ­կա­յու­թյան, նա­եւ գո­յու­թյուն ու­նի հնա­րա­վո­րու­թյուն, որ այս ա­ռա­քե­լու­թյու­նը կսկսի ընդ­լայն­վել դե­պի Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի տա­րածք»: Նա­եւ, որ ե­թե փոր­ձեր ար­վեն ընդ­լայ­նե­լու այդ ա­ռա­քե­լու­թյան ներ­կա­յու­թյու­նը Ար­ցա­խում, ա­պա՝ «Նման խնդիր­ներն անվ­տան­գու­թյան ռիսկ են ողջ տա­րա­ծաշր­ջա­նում, ողջ Հա­րա­վա­յին Կով­կա­սում: Մեզ՝ այս տա­րա­ծաշր­ջա­նի բաղ­կա­ցու­ցիչ մի­ա­վոր­նե­րին, նա­եւ բնա­կիչ­նե­րին պետք չեն ար­տա­տա­րա­ծաշր­ջա­նա­յին ու­ժեր՝ այս­տեղ մեր խնդիր­նե­րը լու­ծե­լու հա­մար»:

Կարճ ա­սած, Մոսկ­վա­յի դիր­քո­րո­շումն այն է, որ այս նա­խա­ձեռ­նու­թյան մի­ջո­ցով ԵՄ-ն պար­զա­պես փոր­ձում է ռազ­մա­կան ա­ռու­մով տե­ղա­վոր­վել Հա­յաս­տա­նում, այս­տե­ղից ծա­վալ­վել դե­պի Լա­չի­նի մի­ջանցք եւ Ար­ցախ, ո­րը տա­րա­ծաշր­ջա­նը կհասց­նի նոր պայ­թյու­նի շե­մին: Ընդ ո­րում, հաշ­վի առ­նե­լով նա­եւ Ի­րա­նի այն հայտ­նի տե­սա­կե­տը, որ տա­րա­ծաշր­ջա­նում ար­տա­քին ու­ժե­րին կտրուկ դեմ է: Ըն­դու­նում է Նի­կոլն այս մո­տե­ցու­մը, թե՝ ոչ, այս դեպ­քում բան չի փոխ­վում. ՌԴ-ի եւ Ի­րա­նի նշված մո­տե­ցու­մը կա, նրանք դա ա­ռա­վել քան հիմ­նա­վոր են հա­մա­րում եւ կգոր­ծեն դրա­նից ել­նե­լով:

ՈՐ­ՊԵՍ ՎԵՐ­ՋԱ­ԲԱՆ

Վեր­ջին պարզ ճշմար­տու­թյու­նը, թե­րեւս, Նի­կոլը եւս պետք է որ պարզ հաս­կա­նա: Այ­սինքն, որ մեր­ժե­լով ՀԱՊԿ ա­ռա­քե­լու­թյան տե­ղա­կա­յու­մը (որի պա­րա­գա­յում, ի տար­բե­րու­թյուն եվ­րո­պա­կա­նի, ստա­տուս քվոն ե­րաշ­խա­վոր­վում էր), եւ չգի­տես էլ ին­չի հա­մար, բե­րե­լով, ինչ­պես ար­դեն նշե­ցինք, ՌԴ-ի հետ փաս­տա­ցի պա­տե­րազ­մի մեջ մտած ու­ժե­րի՝ Եվ­րո­պա­յի «դի­տորդ­նե­րին»՝ Մակ­րո­նի ժան­դարմ­նե­րով հան­դերձ, ոչ մի­այն Հա­յաս­տա­նի անվ­տան­գա­յին մի­ջա­վայ­րը չի բա­րե­լա­վում, այլ նպաս­տում է այս ան­գամ ար­դեն տա­րա­ծաշր­ջա­նա­յին մա­կար­դա­կով հնա­րա­վոր գերս­րաց­մա­նը՝ դրա­նով էլ գնա­լով ՌԴ-ի եւ Ի­րա­նի հետ հա­րա­բե­րու­թյուն­նե­րի գրե­թե ծայ­րա­հեղ վատ­թա­րաց­ման: Ու­րեմն, ին­չո՞ւ գնաց այդ քայ­լին: Հաշ­վի առ­նե­լով Միր­զո­յան Ա­րա­րա­տի՝  բրյու­սե­լյան եւ բեռ­լի­նյան «զբո­սանք­նե­րը», այս վեր­ջին հար­ցի պա­տաս­խա­նը դժվար չէ կռա­հել:

ՔԵ­ՐՈԲ ՍԱՐԳ­ՍՅԱՆ