• 14/02/2023

ԱՄՆ բանակը չի բացառում կործանված օբյեկտների այլմոլորակային ծագման վարկածը

ԱՄՆ բանակը չի բացառում կործանված օբյեկտների այլմոլորակային ծագման վարկածը

Հյուսիսային Ամերիկայի հակաօդային պաշտպանության հրամանատարության (NORAD) ղեկավար Գլեն վան Հերքը չի բացառել, որ վերջին օրերին ԱՄՆ օդային տարածքում խփված թռչող օբյեկտը կարող է լինել այլմոլորակային ծագում, սակայն ընդգծել է, որ հետախուզական ծառայությունները պետք է վերջնական եզրակացություն անեն:

Վերջին օրերին ԱՄՆ կործանիչները Ալյասկայի, Կանադայի և Հուրոն լճի երկնքում որսացել են անհայտ ծագման և նպատակակետի երեք բարձրադիր թիրախ։ Լրագրողների համար հատուկ ճեպազրույցի ժամանակ վան Հերկին հարցրել են, թե արդյոք զինվորականները պատրա՞ստ են ամբողջությամբ բացառել ԱՄՆ-ի երկնքում խփված ինքնաթիռների այլմոլորակային ծագման վարկածը։ Այս հարցը, ինչպես նշեց միջոցառմանը ներկա լրագրողներից մեկը, ակտիվորեն հետաքրքրում է ամերիկյան հանրությանը։

«Շնորհակալություն ձեր հարցի համար: Ես կթողնեմ հետախուզությունն ու հակահետախուզությունն այս հարցում իրենց եզրակացություններն անեն։ Անձամբ ես այս փուլում ոչ մի վարկած չեմ բացառում»,- ասաց բարձրաստիճան զինվորականը։

Այնուհետև նա ավելացրեց. «Մենք շարունակում ենք գնահատել Հյուսիսային Ամերիկային մոտեցող յուրաքանչյուր սպառնալիք կամ պոտենցիալ սպառնալիք և փորձեր ենք անում բացահայտել դրանք»:

Հրամանատարության ղեկավարի խոսքով՝ ԱՄՆ զինվորականները դեռ չեն որոշել, թե ինչն է օդում պահել հյուսիսում խոցված իօբյեկտը, և վստահ չեն, որ խոսքը օդապարիկների մասին է։

«Ես չեմ կարող բացատրել, թե ինչպես են նրանք մնացել օդում։ Հավանաբար, կառույցի ներսում եղել է գազով լցված օդապարիկ կամ ինչ-որ շարժիչ համակարգ։ Սակայն պարզ է, որ դրանք օդում էին»,- ասել է վան Հերկը։

CNN-ը նախկինում մեջբերել էր օդաչուներին, ովքեր ասում էին, որ տեսողական դիտարկմամբ չեն կարող որոշել, թե շարժիչները որտեղ են գտնվում մեքենաների վրա:

Առնչվող գրառում

Ադըղեայի (Ադիգեայի) հայերը՝ Մայկոպի առաջին քաղաքապետից մինչև փորձարկող տիեզերագնաց

Ադըղեայի (Ադիգեայի) հայերը՝ Մայկոպի առաջին քաղաքապետից մինչև փորձարկող տիեզերագնաց

Իր «Ադըղեայի հայերը» գրքում (Մայկոպ, «Պոլիգրաֆ-Յուգ» ԲԸ, 2024 թ.) Գևորգ Գրիգորյանը ներկայացրել է հայկական սփյուռքի նշանավոր ներկայացուցիչների դերը հասարակության կյանքի տարբեր ոլորտներում՝…
Ալեքսանդր Անանև. «ՀԱՊԿ-ը զգուշացրել էր Հայաստանին 2020 թվականին սպասվող պատերազմի մասին, սակայն հայկական կողմը անտեսեց»

Ալեքսանդր Անանև. «ՀԱՊԿ-ը զգուշացրել էր Հայաստանին 2020 թվականին սպասվող…

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության թոշակի անցած ավագ խորհրդական Ալեքսանդր Անանևը Արեն Վարդապետյանի հետ զրույցում պատասխանել է ռուս-հայկական հարաբերություններին վերաբերող օրախնդիր հարցերին։…
Բաքուն փորձում է Վատիկանի միջոցով իրավահաջորդել Սեֆյաններին

Բաքուն փորձում է Վատիկանի միջոցով իրավահաջորդել Սեֆյաններին

Հայկ Նահապետյան, քաղաքագետ, ռազմական փորձագետ, պահեստազորի գնդապետ   Եկեղեցին Աստծո մարմինն է՝ քահանաներ, եկեղեցական համայնքներ, ուխտեր, պատարագներ և այլն: Եվ Փաշինյանը…