- 14/02/2023
Սպիտակ տունը «բացատրել» է ԱՄՆ-ի վրայով մեծ թվով թռչող օբյեկտների հայտնաբերումը
Սպիտակ տունը ԱՄՆ-ի վրայով մեծ թվով թռչող օբյեկտների հայտնաբերումը վերագրել է այն փաստին, որ ամերիկյան բանակը կարգավորել է իր ռադիոտեղորոշիչ համակարգերը:
Պենտագոնի խոսնակ Ջոն Քիրբին CNN-ին տված հարցազրույցի ժամանակ հարցրել է, թե ինչու են վերջերս ԱՄՆ օդային տարածքում թռչող օբյեկտների հետ այդքան շատ միջադեպեր։ Քիրբին պատասխանել է, որ Հյուսիսային Ամերիկայի ՀՕՊ հրամանատարությունը պարզապես ճշգրտել է իրենց ռադիոտեղորոշիչ համակարգերի պարամետրերը։
«Եվ երբ բարձրացնում ես ռադարների զգայունությունը, ամենայն հավանականությամբ կտեսնեք այս իրավիճակներից ավելի շատ», – պատասխանել է ԱՄՆ պաշտպանության նախարարության ներկայացուցիչը: Եվ այդ հիմքով էլ մոտավորապես նման պատասխան է տվել Սպիտակ տունը:
Այսպիսով, Սպիտակ տունն ու Պենտագոնը այդպես էլ չեն կարողանում թռչող օբյեկտների սկանդալից ձերբազատվել: Ավելին, խայտառակությունն արդեն զավեշտի տեսք է ստացել, եւ ամեն մի նոր մեկնաբանության հետ ավելի է դա խորանում:
Չկարողանալով «թռչող ափսեների» վարկածի տակից դուրս գալ, հիմա այլ բան են մտածել: Թե թռչող օբյեկտների քանակը նույնն է, պարզապես առաջ ռադարների զգայունակությունը թույլ էր, չէինք նկատում, հիմա ուժեղ են, նկատում ենք: Միայն թե այս դեպքում պետք է նաեւ տան այլ հարցի պատասխան: Այսինան, առաջ էլ այդ օբյետները եթե շատ էին, չէին ֆիքսվում, նշանակում է, որ Պենտագոնն ամերիկյան երկինքը անվերահսկելի՞ էր թողել: Իր հսկայական բյուջեին պարագայո՞ւմ. բա փողերն ի՞նչ էին անում: Կամ, եթե առաջ էլ այդ օբյեկտները շատ էին, սակայն անվտանգության խնդիր չկար, այդ ինչո՞ւ են հիմա սկսել դրանք խփել: Այսինքն, խփում են միանգամայն անվտանգ, այն է՝ քաղաքացիական օբյեկտնե՞ր: Վերջապես, ամենագլխավոր հարցի պատասխանն այդպես էլ չեն տալիս. այդ ի՞նչ օբյեկտներ են։
Եվ իհարկե, այս հարցերով դեռ շատ են Սպիտակ տանն ու Պենտագոնին խեղդելու: