- 15/02/2023
Այս կադրով Թուրքիան հասկացրել է, որ պետական մակարդկակով թքած ունի Հայաստանի ուղարկած օգնության վրա
Շատերի ուշադրությունն է գրավել այն, թե ինչպես են թուրքական ԶԼՄ-ները մեկնաբանել կամ մատուցել Հայաստանից Թուրքիա մարդասիրական օգնության տրամադրման փաստը: Մասնավորապես՝ հարցեր է առաջացրել թուրքական պետական «Անադոլու» գործակալության քարոզչական հնարքը. գործակալության պատրաստած տեսանյութում երևում է, թե ինչպես են հայկական բեռնատարները, անցնելով Իգդիրով, անցնում քաղաքում 1999-ին դեղադրված այսպես կոչված «Իգդիրի ցեղասպանության հուշարձանի» կողքով, որը կառուցվել է թուրքերի կողմից՝ ի հիշատակ հայերի կողմից իբր թուրքերին Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ կոտորելուն: Այսինքն՝ Էրդողանին ենթակա լրատվական գործակալությունը ֆիքսել ու հանրությանն է մատուցել հենց այն պահը, երբ բեռնատարներն անցնում են հուշարձանի կողքով:
Թուրքիան հստակորեն հասկացրել է, որ պետական մակարդկակով թքած ունի Հայաստանի ուղարկած օգնության վրա՝ շեշտելով այն իրողությունը, որ կա ու կլինի Բաքվի կողքին նրա հայատյաց բոլոր նկրտումներում: Կասկածից վեր է, որ «Անադոլուի» տեսախցիկի ֆիքսած կադրերի ընտրությունն արվել է ոչ պատահական սկզբունքով. պետությունը սեփական քաղաքացիներին ևս մեկ անգամ հիշեցրել է, թե իրականում ովքեր են «թրքատյաց», «թրքասպան» հայերը՝ ակնարկելով, որ իրենք մտադիր չեն սրբագրել սեփական պատմությունը՝ պատմություն, որ հորինել է թուրքական պետությունը՝ այն խոր հայատյացությամբ համեմեմելով:
Հետաքրքիր է, որ նույն ՔՊ-ականները, ոգևորված ուղարկված հումանիտար օգնության փաստից, իրենց հանրային ելույթնեում հույս են հայտնում, որ Հայաստանի այս բարի ժեստը դրական արձագանք կստանա Թուրքիայի կողմից, և Էրդողանը վերջապես լիարժեքորեն կգործարկի Մարգարայի կամուրջը՝ ասենք նույն Գռզոյի բիզնեսի «թելը թելելով»: Ընդ որում՝ նրանք դա ասում են՝ մեղմելու հնչող քննադատությունները, պատճառաբանելու իրենց այդ վիճելի քայլը:
Գուրգենարսենյանների կամ վիգենխաչատրյանների կողմից շատ է խոսվում այն մասին, որ տարածաշրջանում անկայունության հիմնական պատճառն իբր հայերի թրքատյացությունն է: Ա՛յ եթե հայերս սկսենք չատել թուրքերին, Հայաստանը կդանա արդյունաբերական գիգանտ, ու բոլորս կսկսենք լավ ապրել: Այնինչ իրականությունը լրիվ հակառակն է՝ անկայունության աղբյուրը հենց թուրքերի հայատյացությունն է, որի քարեղեն վկան «թուրքական ցեղասանությանը» նվիրված այն անբարո կառույցն է, որի ֆոնին, փաստորեն, թուրքական ԶԼՄ-ները ատելության հերթական չափաբաժինն են իրենց լսարանին ներարկում՝ջուրը լցնլով ՔՊ-ականների հույսերը: