Նիկոլն առանց հայելային ամսաթվերի էլ Ալիեւի հայելային կրկնօրինակն է

Նիկոլն առանց հայելային ամսաթվերի էլ Ալիեւի հայելային կրկնօրինակն է

Կա նման հաս­կա­ցու­թյուն՝ հա­յե­լա­յին ամ­սա­թիվ: Դա այն ամ­սա­թիվն է (օր/ամիս/տա­րի), ո­րի կենտ­րո­նից՝ աջ եւ ձախ հատ­ված­նե­րը նույնն են, մի­մյ­անց հա­յե­լա­յին ար­տա­ցո­լու­մը:

Տա­րաբ­նույթ թվա­բան­նե­րը, գու­շակ-պայ­ծա­ռա­տես­նե­րը եւ այդ կա­տի­գո­րի­ա­նե­րի այլ ան­ձինք մեծ ու­շադ­րու­թյուն են դարձ­նում հա­յե­լա­յին ամ­սաթ­վե­րին, դրանց հետ կա­պե­լով ա­մեն բան՝ անձ­նա­կա­նից սկսած, գլո­բալ ի­րա­դար­ձու­թյուն­նե­րով վեր­ջաց­րած: Ճիշտ են նրանք, թե՝ ոչ, այդ հար­ցին չէ, որ ու­զում ենք անդ­րա­դառ­նալ, այլ՝ հե­տե­ւյա­լին: Որ­պես կա­նոն՝ թվե­րին, նման ամ­սաթ­վե­րին ա­ռա­վել եւս մեծ ու­շադ­րու­թյուն են դարձ­նում նա­եւ գլո­բալ քա­ղա­քա­կան ու­ժե­րը: Մի­գու­ցե ա­մե­նե­ւին էլ ոչ միս­տիկ տե­սան­կյու­նից, մի­գու­ցե հիմ­նա­կա­նում այն ի­մաս­տով, որ գե­ղե­ցիկ, հիշ­վող ցու­ցիչ­ներ են, եւ փոր­ձում են դրանք օգ­տա­գոր­ծել քա­ղա­քա­կան եւ այլ ի­րա­դար­ձու­թյուն­ներ ծրագ­րե­լիս: Մո­տա­վո­րա­պես՝ ավ­տո­մե­քե­նա-հե­ռա­խո­սի «գոլդ» հա­մա­րի օ­րի­նա­կով. բա­նի պետք չեն, սա­կայն հա­ճախ մի­լի­ոն­ներ ար­ժեն:

Բե­րենք նման ամ­սաթ­վե­րից մե­կի՝ 22.02.2022թ.-ի օ­րի­նա­կը: Դա բա­ցա­ռիկ ամ­սա­թիվ էր՝ նույն թվան­շա­նի՝ 2-ի վե­ցա­կի կրկնու­թյամբ: Ան­ցած տար­վա այդ օ­րվա շե­մին մենք եւս այդ ամ­սաթ­վին անդ­րա­դառ­նա­լու ա­ռիթ ու­նե­ցանք, նույն՝ ոչ միս­տիկ տրա­մա­բա­նու­թյամբ եզ­րա­կա­ցու­թյուն հայտ­նե­լով, որ գլո­բալ ա­ռու­մով այդ ամ­սա­թի­վը կօգ­տա­գործ­վի: Են­թադ­րու­թյունն ար­դա­րա­ցավ. հենց այդ օրն էր, որ հայ­տա­րար­վեց Ուկ­րա­ի­նա­յում ՀՌՕ սկսե­լու մա­սին, ո­րը, ինչ խոսք, պատ­մա­կան նշա­նա­կու­թյան ի­րա­դար­ձու­թյուն դար­ձավ:

Եվ ա­հա դրա­նից մեկ տա­րի հետո նո­րից հա­յե­լա­յին ամ­սաթ­վի շե­մին ենք՝ 23.02.2023թ.: Ե­րեք 2-ի եւ դրան հա­ջոր­դող թվի՝ ե­րեք 3-ի կրկնու­թյուն: Ճիշտ է, ոչ այն­քան բա­ցա­ռիկ, որ­քան 22.02.2022-ն է, մի փոքր «գոլ­դու­թյու­նը» խախտ­ված, բայց է­լի աստ­ղա­գու­շակ-գու­շակ­նե­րին «խել­քա­հան ա­նող» եւ տար­վա գլխա­վոր ամ­սա­թիվ հռչակ­ված:

Այս­պի­սով, կա­րո՞ղ ենք 23.02.2023-ից նույն կար­գի գլո­բալ ա­նակն­կալ սպա­սել, ինչ­պես 22.02.2022-ից: Այս օ­րե­րին ինչ­պես մեզ մոտ, այն­պես էլ գլո­բալ հար­թակ­նե­րում այն ի­րա­վի­ճակն է, որ 23.02.2023-ից ա­մեն տե­սակ ա­նակն­կալ կա­րող է սպաս­վել: Ա­մեն դեպ­քում, դժվար թե քա­ղա­քա­կան դաշ­տը չփոր­ձի այդ «գոլդ օ­րը» աչ­քա­թող ա­նել:

ՄԻ­ԱՅՆ ՎԱՐ­ԴԱ­ՆՅԱ­ՆԻ ՊԱՇ­ՏՈ­ՆԱՆ­ԿՈՒ­ԹՅՈՒ­ՆԸ ՆԱ­ԽԱ­ԳԱ­ՀԱ­ԿԱՆ ՈՒ­ՂԵՐ­ՁԻ Ա­ՌԻԹ ՉԷ

Ա­սենք, ա­ռանց են­թադ­րե­լու էլ Հա­յաս­տան-Արցախ ուղ­ղու­թյամբ 23.02.2023-ի հետ կապ­ված պլան­ներ տե­սա­նե­լի են: Ա­մեն դեպ­քում, ար­դեն տե­ւա­կան ժա­մա­նակ է, որ լու­րեր են պտտվում Ար­ցա­խի նա­խա­գահ Ա­րա­յիկ Հա­րու­թյու­նյա­նի՝  սպաս­վող ինչ-որ ար­մա­տա­կան բնույ­թի ե­լույ­թի մա­սին: Հիմ­նա­կան լու­րերն այն մա­սին են, որ այդ օ­րը Հա­րու­թյու­նյա­նը կհայ­տա­րա­րի պետ­նա­խա­րար Ռու­բեն Վար­դա­նյա­նի պաշ­տո­նան­կու­թյան մա­սին:

Ի­հար­կե, Վար­դա­նյա­նի պաշ­տո­նան­կու­թյու­նը կա­րող է Ար­ցա­խի հա­մար խո­շո­րա­մասշ­տաբ նշա­նա­կու­թյուն ու­նե­նալ: Նա, չմո­ռա­նանք, ըն­կալ­վում է, որ­պես Մոսկ­վա­յից Ար­ցախ ու­ղարկ­ված գոր­ծիչ, ա­մեն դեպ­քում, նա­եւ Ա­լի­եւն է հա­մոզ­ված դա պնդում՝ պա­հան­ջե­լով Վար­դա­նյա­նի հե­ռա­ցու­մը: Մի­ա­ժա­մա­նակ, Վար­դա­նյանն այն տրա­մա­չա­փի անձն է, որ մի­այն Ար­ցա­խով չէ, որ կա­րող է սահ­մա­նա­փակ­վել նրա գոր­ծու­նե­ու­թյու­նը: Ուս­տի­եւ, դեռ նրա գա­լուն պես շրջա­նառ­վում է նա­եւ այն վար­կա­ծը, որ մի գե­ղե­ցիկ օր նա կա­րող է փո­խա­րի­նել Նի­կո­լին: Կա՞ն նման ծրագ­րեր, թե՝ ոչ, հստա­կո­րեն հեր­քող կամ հաս­տա­տող փաս­տեր չեն նկատ­վում: Սա­կայն կա­րե­լի է կռա­հել, որ Նի­կոլն Ա­լի­ե­ւի նմա­նու­թյամբ իր հեր­թին կողմ է Վար­դա­նյա­նի հե­ռաց­մա­նը, թե­րեւս նա­եւ ռե­ալ մրցակ­ցից խու­սա­փե­լու բնազ­դից մղվե­լով:

Այն, որ Նի­կո­լի եւ Ա­լի­ե­ւի մո­տե­ցում­նե­րը շատ հար­ցե­րի եւ, կոնկ­րետ դեպ­քում՝ Վար­դա­նյա­նի հետ կապ­ված, հա­մընկ­նում են, հիմք տա­լիս է խո­սել, որ նրանք վա­ղուց են դար­ձալ մի­մյ­անց ար­տա­ցո­լու­մը, եւ գո­նե սրա հետ 23.02.2023-ը  հաս­տատ կապ չու­նի: Ա­ռա­վել եւս, որ Վար­դա­նյա­նին հե­ռաց­նե­լու նրանց ձգտում­նե­րը, կրկնենք, նոր չէ, Ար­ցա­խում նման մի քա­նի փոր­ձեր ար­դեն ե­ղել են: Ա­վե­լին, բլո­կա­դան սկսե­լը եւս մա­սամբ կապ­վում է Վար­դա­նյա­նի ծրագ­րե­րի հետ: Գու­մա­րած, կան նա­եւ խո­սակ­ցու­թյուն­ներ, որ պետ­նա­խա­րա­րի պաշ­տո­նը լքե­լու դեպ­քում էլ Վար­դա­նյա­նը մնա­լու է Ար­ցա­խում, այ­սինքն, ե­թե նա ի­րոք «Կրեմ­լի մարդն» է, ա­պա ա­ռանց այդ պաշ­տո­նի էլ կկա­տա­րի այդ ֆունկ­ցի­ան: Այս տե­սան­կյու­նից, այն, որ պաշ­տո­նից ա­զատ­վե­լը կա­րող է հենց 23.02.2023թ.-ին տե­ղի ու­նե­նալ, ա­վե­լի նման է պա­տա­հա­կա­նու­թյան:

Բայց ար­դյոք մի­այն Վար­դա­նյա­նի պաշ­տո­նան­կու­թյան հա՞րցն է լի­նե­լու 23.02.2023-ին ծրագր­ված Ա.Հա­րու­թյու­նյա­նի ե­լույ­թի է­ու­թյու­նը: Մի­այն մեկ պաշ­տո­նան­կու­թյան հա­մար, ե­թե նույ­նիսկ պաշ­տո­նից ա­զատ­վո­ղը Վար­դա­նյանն է, նա­խա­գա­հա­կան ու­ղեր­ձի պատ­ճառ չէ, ե­թե նույ­նիսկ այդ նա­խա­գա­հը Ա­րա­յիկն է: Գու­մա­րած, Ար­ցա­խում այն ի­րա­վի­ճակն է, երբ հե­տա­գա քա­ղա­քա­կան կուր­սի եւ հստակ լու­ծում­նե­րի ներ­կա­յաց­ման կա­րիք կա: Ա­ռա­վել եւս՝ Մյուն­խե­նի վեր­ջին զար­գա­ցում­նե­րից հե­տո, երբ ար­դեն ա­րեւմ­տյան պատ­վի­րա­տու­նե­րը բաց տեքս­տով օ­րա­կարգ են բե­րում Լա­չի­նի մի­ջան­ցքում ադր­բե­ջա­նա­կան ան­ցա­կե­տի տե­ղադր­ման հար­ցը, փոր­ձում են այդ հատ­ված­նե­րը հանձ­նել եվ­րո­պա­կան «շպի­ոն-դի­տորդ­նե­րին» եւ վեր­ջին նոր­մալ գե­նե­րալ­նե­րին փակում են բան­տե­րում, բո­լորն են հաս­կա­նում, որ դրա հա­ջորդ փու­լը կա­րող է լի­նել ռու­սա­կան ու­ժե­րի հե­ռա­նա­լու պա­հան­ջը: Սրան էլ ա­վե­լաց­րած, որ մինչ այս վար­վող ար­ցա­խյան քա­ղա­քա­կան կուր­սը, ո­րը հիմն­ված էր «մենք ան­կախ եր­կիր ենք, եւ վերջ» տես­լա­կա­նի վրա, շատ լուրջ հար­ված ստա­ցավ այն բա­նից հե­տո, երբ Նի­կո­լը գնաց Ալ­մա-Ա­թա­յի հռչա­կագ­րի ճա­նա­պար­հով: Այ­սինքն, ե­թե ան­գամ պաշ­տո­նա­կան Հա­յաս­տանն է թի­կուն­քից դա­նա­կի հար­ված հասց­նում «մենք ան­կախ եր­կիր ենք» մո­տեց­մա­նը, իսկ նի­կո­լյան դրա­նիկ­նե­րը սկսում են խո­սել «բա հո 120 հա­զար մար­դու հա­մար 3 մի­լի­ո­նին չենք ոչն­չաց­նե­լու», ա­պա Ար­ցա­խը սկզբուն­քա­յին քա­ղա­քա­կան կուր­սը վե­րա­նա­յե­լու խնդիր ու­նի: Այ­սինքն, հի­մա ար­դեն 1988թ.-ը չէ եւ դրան հա­ջոր­դած ե­րեք տաս­նա­մյա­կը, երբ Ար­ցախն իր թի­կուն­քին ու­ներ Հա­յաս­տա­նի ան­վե­րա­պահ ա­ջակ­ցու­թյու­նը եւ կա­րող էր նման քա­ղա­քա­կա­նու­թյու­նից խո­սել: Իսկ ա­հա Մյուն­խե­նի հան­դի­պու­մը դար­ձավ այն ցու­ցի­չը, որ հստակ փո­խա­րի­նող քա­ղա­քա­կան կուր­սի օ­րա­կարգ բե­րելն այ­լեւս ան­խու­սա­փե­լի է: Ընդ ո­րում, այս­տեղ ինչ-որ սահ­մա­նադ­րա­կան փո­փո­խու­թյուն­նե­րով հարց չես լու­ծի. երբ Հա­յաս­տա­նը խո­սում է Ալ­մա-Ա­թա­յից, ա­պա Ար­ցա­խի Սահ­մա­նադ­րու­թյուն աս­վա­ծը մնա­ցած ողջ աշ­խար­հի հա­մար վերջ­նա­կա­նա­պես է կորց­նում իր ողջ ի­մաս­տը:

ՈՐՆ Է ԱՅ­ԼԸՆՏ­ՐԱՆ­ՔԸ

Այս­պի­սով, ինչ­պես նա­եւ ար­ցա­խյան աղ­բյուր­ներն են ակ­նար­կում, հենց նոր կուր­սի թե­ման կա­րող է լի­նել Ա­րա­յիկ Հա­րու­թյու­նյա­նի ու­ղեր­ձի հիմ­քը կամ կդառ­նա այդ գոր­ծըն­թա­ցի մեկ­նար­կա­յին կե­տը: Ընդ ո­րում, ան­կախ նրա­նից, թե ինչ ուղ­ղու­թյու­ն կըն­դու­նի Ար­ցա­խը, դա ար­դեն 1988թ.-ի 35-ամյա կուր­սի փո­փո­խու­թյուն կդառ­նա, այն է՝ Ար­ցախ-Հա­յաս­տա­նի եւ մեր ողջ տա­րա­ծաշր­ջա­նի հա­մար դա­րա­կազ­միկ ի­րա­վի­ճակ: Ե­թե այս սպա­սե­լիք­ներն ար­դա­րա­նան, դա ար­դեն ի­մաս­տա­յին ա­ռու­մով 23.02.2023-ը կար­դա­րաց­նի:

Ի՞նչ քա­ղա­քա­կան ուղ­ղու­թյան հնա­րա­վո­րու­թյուն­ներ կան: Հաշ­վի առ­նե­լով Հա­յաս­տա­նում Նի­կո­լի առ­կա­յու­թյու­նը, ան­կախ նրա­նից, թե վեր­ջի­նիս հետ Ա­րա­յիկն ինչ կա­պե­րի մեջ է, այս պա­հին Ար­ցա­խի ուղ­ղու­թյամբ փաս­տա­ցի գոր­ծող եր­կու ֆի­գու­րա կա՝ Ռու­սաս­տա­նը եւ Ադր­բե­ջա­նը: Այ­սինքն, երբ այս ի­րա­վի­ճա­կում դե­պի Հա­յաս­տան եւ ան­կա­խու­թյան ո­րե­ւէ ռե­ալ ճա­նա­կարհ չկա, մնում է Ռու­սաս­տա­նի եւ Ադր­բե­ջա­նի մեջ հստակ ընտ­րու­թյուն կա­տա­րե­լու տար­բե­րա­կը:

Այ­սինքն, Ար­ցախն այ­սօր կա­րող է իր հիմ­նա­կան ռազ­մա­վա­րու­թյու­նը հռչա­կել դե­պի Ռու­սաս­տան տե­ղա­շար­ժը, ո­րը նա­եւ անվ­տան­գու­թյու­նից զատ, նման է­ա­կան խնդիր է լու­ծե­լու: Այ­սինքն, հայ­տա­րա­րե­լով Ալ­մա-Ա­թա­յով ա­ռաջ­նորդ­վե­լու մա­սին, Նի­կո­լը, սպա­սե­լի է, կգնա նա­եւ ար­ցա­խա­հա­յու­թյա­նը հա­յաս­տա­նյան անձ­նագ­րեր տա­լուց հրա­ժար­վե­լու, հե­տա­գա­յում նա­եւ դրա­մի շրջա­նա­ռու­թյու­նը կանգ­նեց­նե­լու եւ այլ կար­գի քայ­լե­րի. ե­թե «Արցա­խը Հա­յաս­տան չէ, եւ վերջ», ա­պա Հա­յաս­տա­նի անձ­նագ­րերն այն­տեղ ի՞նչ գործ ու­նեն տրա­մա­բա­նու­թյամբ: Ե­թե նա­եւ կա­սեց­վեն գոր­ծող անձ­նագ­րե­րը, ա­պա դրա­նից ա­վե­լի լավ բլո­կա­դա չի կարող լի­նել: Այդ դեպ­քում ար­ցա­խա­հա­յու­թյա­նը կմնա կա՛մ հե­ռա­նալ, կա՛մ ադր­բե­ջա­նա­կան անձ­նա­գիր վերց­նել, կա՛մ՝ Ռու­սաս­տա­նից անձ­նա­գիր խնդրել, սա­կայն այդ ուղ­ղու­թյամբ քայ­լեր հենց այս պա­հին պետք է ա­նել:

Իսկ ե­թե նա­խընտ­րեն ադր­բե­ջա­նա­կան ուղ­ղու­թյու­նը, ա­պա դա, հաս­կա­նա­լի է, վերջն է:

Այս հար­ցե­րը կնե­րառ­վե՞ն Ա­րա­յի­կի ու­ղեր­ձում: Կան նա­եւ ար­ցա­խյան աղ­բյուր­ներ, ո­րոնք կար­ծում են, որ ոչ, Ա­րա­յի­կը դեռ կխու­սա­փի դրա­նից՝ հաշ­վի առ­նե­լով Հա­յաս­տա­նից գնա­ցող ազ­դակ­նե­րը: Նա­եւ հաշ­վի առ­նե­լով, որ ուկ­րա­ի­նա­կան պա­տե­րազ­մը ո­րո­շա­կի պա­ու­զա­յին վի­ճա­կի մեջ է դրել նա­եւ Ա­լի­ե­ւին եւ Նի­կո­լին: Սա­կայն հենց ուկ­րա­ի­նա­կան ուղ­ղու­թյամբ է, որ 23.02.2023-ը կա­րող է իր «ողջ ազ­դե­ցու­թյու­նը» գոր­ծել, իսկ այդ դեպ­քում նա­եւ մեր տա­րա­ծաշր­ջա­նում պա­ու­զա­յին վի­ճա­կը եր­կար չի շա­րու­նակ­վի:

Քերոբ Սարգսյան