- 28/02/2023
ԱՄՆ-ն մեկ տարում Ուկրաինայում ավելի շատ է ծախսել, քան 10 տարում Աֆղանստանում
ԱՄՆ-ն մեկ տարում Ուկրաինայում ավելի շատ է ծախսել, քան 10 տարում Աֆղանստանում: Այս տվյալները հրապարակել է Կիլի Համաշխարհային տնտեսության ինստիտուտը։
Համեմատության համար նշենք, որ 2001-2010 թվականներին Աֆղանստանում ԱՄՆ ռազմական արշավի արժեքը կազմել է 43,4 միլիարդ դոլար:
2022 թվականից ի վեր Միացյալ Նահանգները 46,6 միլիարդ դոլարի զենք է արտահանել Ուկրաինա՝ չհաշված ՆԱՏՕ-ի այլ երկրներից մատակարարումները։
ԱՄՆ-ի նախօրեին հայտարարել է Կիևին 2 միլիարդ դոլարի չափով օգնության նոր փաթեթի մասին։
Ամերիկյան The Hill պարբերականը հայտնում է, որ 2022 թվականի հունվարից մինչև 2023 թվականի հունվարն Ուկրաինային օգնություն ցուցաբերելու համար ԱՄՆ-ի ընդհանուր ծախսերը կազմել են 77,5 միլիարդ դոլար։ Դրանցից 29,3 միլիարդը Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ ռազմական գործողության ընթացքում տրամադրված ուղղակի ռազմական օգնությունն է։
Եվս 45 միլիարդ դոլար ծախսվել է որպես արտակարգ միջոցներ՝ ուղղված Ուկրաինայի «ընդհանուր անվտանգության» ամրապնդմանը, նրա տնտեսության վերականգնմանը, էներգետիկ անվտանգությանը և «շարունակվող հումանիտար ճգնաժամին դիմակայելու կարողության բարձրացման»:
1,9 միլիարդը նշված է որպես բուն Ուկրաինայի տարածքում, ինչպես նաև դրանից դուրս փախստականներին հումանիտար աջակցության միջոցներ։
Թե այս հատկացումների որ մասն է հասել նպատակներին եւ որ մասըն է կուտակվոլ մասնավոր հաշիվներին, դա արդեն այլ հարց է: