- 01/03/2023
Բայդենին Կոնգրեսում մեղադրել են Ուկրաինայի պատճառով ԱՄՆ սահմանադրությունը խախտելու մեջ
Կիևին օգնելու ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի գործողությունները հակասում են ամերիկյան սահմանադրությանը, և Ուկրաինան ինքնին ժողովրդավարական պետություն չէ և հեռու է դրանից, ասել է Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Մարջորի Թեյլոր Գրինը։
«Միացյալ Նահանգների նախագահի և Կոնգրեսի մի մասի համար հակասահմանադրական է ֆինանսավորել, զինել, մարզել և աջակցել պատերազմին… առանց Կոնգրեսի լիակատար հավանության»,- գրել է նա Twitter-ում:
Գրինը ընդգծել է, որ Ուկրաինան «ՆԱՏՕ-ի անդամ չէ, ոչ էլ դեմոկրատական երկիր է» և հեռու է դրանից։ Հանրապետականը նաեւ նշել է, որ ամերիկացիները ռազմական գործողությունների կողմնակից չեն եւ խաղաղություն են ուզում։