- 01/03/2023
Մոլդովայում հակապատերազմական տրամադրությունները հասնում են գրեթե 90%-ի
Ուկրաինական աղբյուրը Մոլդովայում տիրող իրավիճակի հետ կապված հետեւյալն է ներկայացնում.
«Այժմ Քիշնեւում զանգվածային բողոքի ցույցեր են։ Միևնույն ժամանակ նախագահ Մայա Սանդուն որոշել է փակել քաղաքը, ինչը կաթվածահար է արել քաղաքից մուտքը/ելքը։ Սակայն դա վատագույն լուծումներից մեկն էր. մարդիկ պարզապես իջել են ավտոբուսներից և փակել ճանապարհները։
Ցուցարարները երկու հիմնական կարգախոս ունեն` «Կորչի Մայա Սանդուն» և «Մեզ պատերազմ պետք չէ»:
Ցանկանում ենք նշել, որ հենց Մոլդովայում հակապատերազմական տրամադրությունները հասնում են գրեթե 90%-ի, ինչը Սանդուին խանգարում է պատերազմ սկսել Մերձդնեստրի հետ, չնայած նման ծրագիր վաղուց մշակված է եւ այժմ էլ Սանդուի արեւմտյան տերերը շտապեցնում են: Սակայն մոլդովացիները հստակ գիտակցում են, որ բավական են առաջին կրակոցները, որ իրենք հայտնվեն ուկրաինացիների վիճակում: Եվ դա թույլ չտալու համար պատրաստ են ամեն ինչի»: