- 01/03/2023
Ուկրաինայի վերաբերյալ բանակցությունները միայն խնդիրներ կբերեն. The New York Times
Ուկրաինայում հակամարտության բանակցային կարգավորումը միայն ավելի շատ խնդիրներ կստեղծի: Այս մասին հայտարարել է ամերիկյան The New York Times թերթի սյունակագիր Բրետ Սթիվենսը։ Նրա կարծիքով՝ նման քայլը բացասաբար կանդրադառնա այլ պետությունների վրա։
«Բանակցությունների միջոցով լուծելն ավելի շատ խնդիրներ կստեղծի, քան կլուծի», – հոդվածում գրել է Բրետ Սթիվենսը։ Օրինակ, Չինաստանը կհասկանա, որ ԱՄՆ-ն իր սահմանն ունի Կիևին ռազմական աջակցություն ցուցաբերելու հարցում, կարծում է լրագրողը։ Նրա խոսքով՝ Ուկրաինայի հարցով բանակցությունների կոչերը խաթարում են ամերիկյան հասարակության աջակցությունը երկրին։ Նաև բանակցությունների գաղափարը կործանում է Կիևի ռեժիմի «բարոյականությունը», որի շնորհիվ այն գոյատևում է։