- 05/04/2023
Հանդիպել եմ Հայկ Բաբուխանյանի հետ, թարմացրել ենք մեր առաջիկա ծրագրերը.Ղրիմի ԱԺ պատգամավոր
«Հայ ժողովրդի փրկությունը ՌԴ-ի հետ հարաբերությունները կարգավորելն է: Ասեմ, որ ինքս այսօր հանդիպել եմ «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր միության» շարժման գործկոմի անդամ Հայկ Բաբուխանյանի հետ, թարմացրել ենք մեր առաջիկա ծրագրերը եւ անելիքները: Օգտվելով առիթից խնդրում եմ մեր հանրությանը, որպեսզի ում աշխարհայացքները համընկնում են իմ աշխարհայացքների հետ, մոտենան «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր միության» շարժման գրասենյակ, անձամբ Հայկ Բաբուխանյանին եւ անդամագրվեն մեր շարժմանը, որպեսզի մենք ռեալ իմանանք, թե ովքեր են մեզ հետ, ովքեր են կիսում մեր տեսակետը, որպեսզի մենք էլ կարողանանք ռեալ մեր ուժը ցուցադրել` ի նպաստ հայրենիքի»,-«Իրավունք TV»-ի եթերում անդրադառնալով «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր միության» շարժման կարեւորությանը եւ առաջիկա անելիքներին, ասաց Ղրիմի հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր, Ղրիմի եւ հերոսական քաղաք Սեվաստոպոլի աշխարհազորային միացյալ գնդի հրամանատար, «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր միության» շարժման համահիմնադիր, լեգենդար Արմեն Մարտոյանը: