• 06/04/2023

Ղրիմի Հանրապետության պատվիրակությունը այցելեց ՍԻՄ գրասենյակ

Ղրիմի Հանրապետության պատվիրակությունը այցելեց ՍԻՄ գրասենյակ

Ղրիմի Հանրապետության փոխվարչապետ, ՌԴ նախագահին առընթեր Ղրիմի Հանրապետության ներկայացուցիչ Գեորգի Մուրադովը և Ղրիմի մշակույթի նախարար Տատյանա Մանեժինան այցելել են «Սահմանադրական իրավունք միություն» կուսակցության կենտրոնական գրասենյակ, որտեղ նրանց ընդունել է կուսակցության նախագահ, Ղրիմի բարեկամների ակումբի ղեկավար Հայկ Բաբուխանյանը։

Հյուրերը ելույթ ունեցան «Իրավունք» հեռուստաընկերության եթերում, որտեղ խոսեցին Ղրիմի շուրջ ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակի, ինչպես նաև Ղրիմ-հայկական մշակութային կապերի մասին։

ՍԻՄ լրատվական ծառայություն