Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության XXVI-րդ համագումարը

Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության XXVI-րդ համագումարը

Հուլիսի 1-ին տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության XXVI-րդ համագումարը: Համագումարի 45 պատվիրակներից  ներկա էին 41-ը` ՀՀ բոլոր մարզերից:

Օրակարգը հաստատելուց հետո հաշվետու-ծրագրային զեկույցով հանդես եկավ ՍԻՄ նախագահ Հայկ Բաբուխանյանը: Նա ներկայացրեց կուսակցության աշխատանքը հաշվետու ժամանակահատվածում, ինչպես նաեւ  անդրադարձավ կուսակցության անելիքներին ու ծրագրային դրույթներին: Այնուհետեւ ծավալվեցին քննարկումներ:

Համագումարում միաձայն ընդունվեց  XXVI-րդ համագումարի ԲԱՆԱՁԵՎ, որը հանդիսանում է ՍԻՄ կուսակցության ծրագրային փաստաթուղթ: Ընդունվեցին նաեւ կանոնադրական փոփոխություններ:

Համագումարը կատարեց ՍԻՄ ղեկավար մարմինների ընտրությունը: ՍԻՄ նախագահ եւ փոխնախագահ ընտրվեցին Հայկ Բաբուխանյանը եւ Արտակ Գրիգորյանը:

ՍԻՄ նախագահության անդամներ ընտրվեցին Գեղամ Գրիգորյանը, Հովհաննես Գալաջյանը, Քերոբ Սարգսյանը, Թադեւոս Աբգարյանը, Վարդան Աստվածատրյանը, Զարուհի Բաբուխանյանը եւ Ասքանազ Մինասյանը:

Ընտրվեց նաեւ կուսակցության վերստուգիչ հանձնաժողովը:

ՍԻՄ լրատվական ծառայություն: