• 07/11/2023

Պատմական ինչ հետք թողեց ռուս-պարսկական պայմանագիրը. Պատմաբանների գնահատականները Գյուլիստանի պայմանագրից 210 տարի անց

Պատմական ինչ հետք թողեց ռուս-պարսկական պայմանագիրը. Պատմաբանների գնահատականները Գյուլիստանի պայմանագրից 210 տարի անց

ԳՅՈՒԼԻՍՏԱՆԻ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ ԱՐԴԻԱԿԱՆ Է ՄԻՆՉ ՕՐՍ. ՊԱՅՄԱՆԱԳՐԻՑ 210 ՏԱՐԻ ԱՆՑ

­Վեր­ջին ժա­մա­նակ­ներս ռու­սա­կան, ա­սենք նաեւ ի­րա­նա­կան աղբ­յուր­նե­րի մոտ նկատ­վում է այն թե­զը, որ Գ­յու­լիս­տա­նի պայ­մա­նա­գի­րը (ո­րի 210-ամ­յա­կը լրա­նում է հոկ­տեմ­բե­րի 12-ին) դեռ գոր­ծող փաս­տա­թուղթ է, եւ հենց դրա­նով պետք է մեկ­նա­բան­վեն հա­րավ­կով­կաս­յան ի­րո­ղութ­յուն­նե­րը: Ի­րա­նա­կան մի շարք աղբ­յուր­ներ նույնիսկ պնդում են, որ Գ­յու­լիս­տա­նի (եւ հա­ջոր­դած Թուրք­մեն­չա­յի) պայ­մա­նագ­րով է, որ հիմք է դրվել ռուս-ի­րա­նա­կան սահ­ման­նե­րի ձե­ւա­վոր­մա­նը, ի­րենք Ռու­սաս­տա­նին դրա­նով են տվել կով­կաս­յան հար­թա­կում վե­րահս­կո­ղութ­յու­նը: Եվ հի­մա, երբ խոս­վում է այս տա­րա­ծաշր­ջա­նից ՌԴ-ի հե­ռա­նա­լու մա­սին, ա­պա նույն աղբ­յուր­ներն այն թեզն են ա­ռաջ տա­նում, որ տա­րա­ծաշր­ջա­նի վե­րահս­կո­ղութ­յու­նը պետք է վե­րա­դարձ­նել Իրա­նին, եւ ոչ թե այս­տեղ կա­րող է դիր­քա­վոր­վել Թուր­քիան:

ՌԴ-Ն, ԻՆՉ ԷԼ ԼԻՆԻ, ՉԻ ՀՐԱԺԱՐՎԻ ԱՐՑԱԽԻՑ

Այս­պի­սով, 210 տա­րի անց որ­քա­նո՞վ  են այ­սօր ար­դիա­կան Գ­յու­լիս­տա­նի պայ­մա­նագ­րով նա­խա­տես­ված դրույթ­ները: Հար­ցի պա­տաս­խա­նը փորձեցինք ստանալ պատ­մա­բան ԷԴԻԿ ՄԻՆԱՍՅԱՆԻՑ, ով փաս­տեց.

— Շատ ար­դի հարց հնչեց­րիք, ին­չի հա­մար շնոր­հա­կալ եմ:

Ա­յո, Գ­յու­լիս­տա­նի պայ­մա­նա­գի­րը իր բո­լոր դրույթ­նե­րով ու դե­տալ­նե­րով ար­դիա­կան է մինչ օրս: Ա­վե­լին, կար­ծում եմ, որ ՌԴ–ն նպա­տակ ու­նի այդ ուղ­ղութ­յամբ աշ­խա­տանք­ներ տա­նել: Ըստ էութ­յան, չմո­ռա­նանք, որ Ար­ցա­խը ամ­բող­ջութ­յամբ ռու­սա­կան տի­րա­պե­տութ­յան տակ էր մին­չեւ 1917թ.­–ի ի­րա­դար­ձութ­յուն­նե­րը: Գ­յու­լիս­տա­նի պայ­մա­նագ­րով, երբ այդ տա­րածք­նե­րը տրվե­ցին Ռու­սաս­տա­նին, դա ու­ներ հստակ նպա­տակ, իսկ ՌԴ–ն Ար­ցա­խի զար­գաց­մա­նը միտ­ված մեծ գործ ա­րել եւ ա­նում է: Այ­սօր­վա ի­րա­վի­ճա­կով էլ ա­վե­լի է ընդգծ­վում Գ­յու­լիս­տա­նի պայ­մա­նագ­րի նշա­նա­կութ­յու­նը: Ես, որ­պես պատ­մա­բան, միայն մի բան կա­րող եմ փաս­տել, որ, ա­յո՛, Գ­յու­լիս­տա­նի պայ­մա­նա­գի­րը 210 տա­րի անց էլ իր ար­դիա­կա­նութ­յու­նը չի կորց­րել, եւ դա է պատ­ճա­ռը, որ ՌԴ–ն, ինչ էլ լի­նի, չի հրա­ժար­վի Ար­ցա­խից: Ո­րով­հե­տեւ Ար­ցա­խը ՌԴ­–ի հա­մար լրջա­գույն հե­նա­կետ է Հա­րա­վա­յին Կով­կա­սում:

ԳՅՈՒԼԻՍՏԱՆԻ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՎ ՌՈՒՍԱՍՏԱՆՆ ԱՄՐԱՊՆԴՎԵՑ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍՈՒՄ

­Թե պատ­մա­կան ինչ նշա­նա­կութ­յուն ու­նե­ցավ հե­տա­գա­յում Հա­յաս­տա­նի վրա Գ­յու­լիս­տա­նի պայ­մա­նա­գի­րը, փոր­ձել ենք հե­տաքրքր­վել պատ­մա­բան ՎԱՐԴՈՒՇԻԿ ՄՈՎՍԻՍՅԱՆԻՑ.

— 1639 թվա­կա­նից մին­չեւ 1813 թվա­կա­նը Հա­յաս­տա­նը բա­ժան­ված էր եր­կու ա­խո­յան երկր­նե­րի՝ Պարս­կաս­տա­նի եւ Թուր­քիա­յի մի­ջեւ։

­Հայ ժո­ղովր­դի վի­ճա­կը եր­կու երկր­նե­րում էլ գնա­լով վատ­թա­րա­նում էր։ Ինչ ճա­կա­տա­գիր կա­րող էր ու­նե­նալ հայ ժո­ղո­վուր­դը, շա­րու­նա­կե­լով մնալ թուր­քա­կան եւ պարս­կա­կան տի­րա­պե­տութ­յան տակ, դժվար է պատ­կե­րաց­նել։

­Հայ իշ­խա­նա­կան տնե­րը 18–րդ դա­րի վեր­ջին եւ 19–րդ դա­րի սկզբին էլ ա­վե­լի էին թու­լա­ցել, որն էլ բա­ցա­սա­կան ազ­դե­ցութ­յունն էր ու­նե­նում ա­զա­տագ­րա­կան պայ­քա­րի կազ­մա­կերպ­ման հա­մար։

1804–1813թթ. ռուս–­պարս­կա­կան պա­տե­րազ­մի արդ­յուն­քում կնքված Գ­յու­լիս­տա­նի հաշ­տութ­յան պայ­մա­նագ­րով Ա­րե­ւել­յան Հա­յաս­տա­նի մի մա­սը՝ Շի­րա­կը, Լո­ռին,­Փամ­բա­կը, Զան­գե­զու­րը, Ղա­զա­խը, Շամ­շա­դի­նը եւ Ղա­րա­բա­ղը ան­ցան ռու­սա­կան կայս­րութ­յան տի­րա­պե­տութ­յան տակ։

1813թ.­–ի հոկ­տեմ­բե­րի 12–ին կնքված Գ­յու­լիս­տա­նի պայ­մա­նագ­րով, ըստ էութ­յան, Ռու­սա­կան կայս­րութ­յու­նը ամ­րապն­դեց իր դիր­քե­րը Հա­րա­վա­յին Կով­կա­սում։

­Հայ ժո­ղո­վուր­դը, որ դա­րեր շա­րու­նակ գտնվել էր թուրք–­պարս­կա­կան բա­խում­նե­րի թա­տե­րա­բե­մում, մեծ հույ­սեր էր կա­պում քրիս­տոն­յա Ռու­­սաս­տա­նի հետ։

Պարս­կաս­տա­նի փոր­ձը` կորց­րած տա­րածք­նե­րը ետ վե­րա­դարձ­նե­լու հա­մար ա­վարտ­վեց ամ­բողջ Ա­րե­ւել­յան Հա­յաս­տա­նի նկատ­մամբ տի­րա­պե­տութ­յան ա­վար­տով։

1813 թվա­կա­նին Գ­յու­լիս­տա­նի պայ­մա­նագ­րով սկսվեց եւ 1828 թվա­կա­նին Թուրք­մեն­չա­յի պայ­մա­նագ­րով ա­վարտ­վեց Ա­րե­ւել­յան Հա­յաս­տա­նի միա­ցու­մը Ռու­սաս­տա­նին։

­Ռու­սա­կան կայս­րութ­յան կազ­մում ինք­նա­վար հայ­կա­կան պե­տութ­յուն ու­նե­նա­լու նպա­տա­կը, տար­բեր պատ­ճառ­նե­րով, ցա­վոք, ի­րա­կա­նութ­յուն չդար­ձավ։

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ