- 30/12/2023
Մոսկվայում լայն արձագանք գտավ «30 քայլ առաջ» ծրագրի նախագիծը
«Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» շարժման պատվիրակությունը վերադարձել է Մոսկվայից:
Շարժման գործադիր կոմիտեի անդամ, ՍԻՄ կուսակցության նախագահ ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԸ դեկտեմբերի 20-ին Ռուսաստանի Դաշնության հայտնի փորձագետներին, քաղաքագետներին եւ գիտնականներին, ինչպես նաեւ հայ համայնքի անվանի գործիչներին է ներկայացրել շարժման «30 քայլ առաջ» ծրագրի նախագիծը, որը լայն արձագանք է գտել եւ ողջունվել է ներկաների կողմից:
Ծրագրի նախագծի ներկայացումից հետոտեղի է ունեցել բովանդակային քննարկում եւ հարցուպատասխան, հնչել են առաջարկներ, որոնք նկատի ունենալով
շարժումը ծրագրի վերջնական տեքստը կհրապարակի շուտով:
Նշենք, որ ծրագրի նախագծի քննարկման ժամանակ ելույթներով հանդես եկան ՌԴ նախագահին առընթեր Ղրիմի Հանրապետության մշտական ներկայացուցիչ, Ղրիմի փոխվարչապետ Գեորգի Մուրադովի առաջին տեղակալ Միխաիլ Սոլոմենցեւը, Հայաստանի հետ բարեկամության եւ համագործակցության ռուսական ընկերության նախագահ Վիկտոր Կրիվոպուսկովը, ՌԴ գիտությունների ակադեմիայի Միջազգային հարաբերությունների եւ համաշխարհային տնտեսագիտության ինստիտուտի գիտաշխատող, քաղաքագետ-թուրքագետ Վիկտոր Նադեին-Ռաեւսկին, ՌԴ ԳԱԱ Արեւելագիտության ինստիտուտի Կենտրոնական Ասիայի եւ Կովկասի ուսումնասիրության կենտրոնի գիտաշխատող, քաղաքագետ Անդրեյ Արեշեւը, Ռուս եւ վրացի ժողովուրդների միասնականության հիմնադրամի ղեկավար, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Վլադիմիր Խոմերիկին, «Նոյյան տապան» տեղեկատվական-վերլուծական թերթի գլխավոր խմբագիր Գրիգորի Անիսոնյանը, Russia-Armenia.info էլեկտրոնային պարբերականի գլխավոր խմբագիր Արամ Խաչատրյանը եւ այլք:
«Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» շարժման լրատվական ծառայություն