• 01/07/2024

Միութենական պետություն, թե՞ Եվրամիություն. խորհրդաժողով հուլիսի 20-ին

Միութենական պետություն, թե՞ Եվրամիություն. խորհրդաժողով հուլիսի 20-ին

Հարգելի գործընկերներ եւ  գաղափարակիցներ

Իշխանությունները  եւ Արեւմուտքի այլ ծառաները  մեր երկիրը  ակտիվորեն տանում են դեպի  Եվրամիություն: Սակայն դա ոչ այլ ինչ է, քան եվրախաբկանք, քանի որ  բազմաթիվ երկրներ տասնամյակներ շարունակ կանգնած են  հերթի Եվրամիությանը անդամագրվելու համար Եվրամիության նախասրահում եւ սպասում են իրենց հերթին: Իրականում դա ճանապարհ է դեպի  Թուրքիայի վերահսկողության տակ եւ մեր պետականության վերջնական ոչնչացում:

Մենք` «Ուժեղ Հայաստանը Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» Շարժումը դեմ ենք  Հայաստանի թուրքական ապագային եւ մեր պետականության  փրկության ու հայ ժողովրդի  համար ապահով հանգրվան տեսնում ենք  մեր միությունը Ռուսաստանի հետ:

Եթե  Արեւմուտքի  ծառաները  խոսում են  Եվրամիությանը անդամագրվելու հայտ տալու մասին հանրաքվեի վերաբերյալ, ապա մենք պահանջում ենք, որ նույն հանրաքվեի շրջանակներում  մեր ժողովուրդը ունենա  իրական ընտրություն` Միութենական պետություն  Ռուսաստանի հետ, թե՞ Եվրամիություն (Թուրքիա):

Այս  հարցը քննարկելու նպատակով  մեր Շարժումը հրավիրում է խորհրդաժողով սույն թվականի  հուլիսի 20-ին` ժամը 12:00-ին «Անի Գրանտ» հյուրանոցի դահլիճում:

Կոնֆերանսի մասնակության վերաբերյալ հայտերը եւ առաջարկությունները կարող եք ներկայացնել  simkusakcutyun@mail.ru  էլեկտրոնային փոստով:

«Ուժեղ Հայաստանը Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» Շարժման գործադիր կոմիտե