• 24/06/2025

Մշտապես անպատիժ մնացած Իսրայելը փորձում է «ծնկի բերել» հազարամյակների պատմություն եւ մշակույթ ունեցող Իրանին

Մշտապես անպատիժ մնացած Իսրայելը փորձում է «ծնկի բերել» հազարամյակների պատմություն եւ մշակույթ ունեցող Իրանին

«Ուժեղ Հայատան Ռուսաստանի հետ. Հանուն նոր Միության» շարժման հայտարարությունը

Առաջին համաշխարհային պատերազմից հետո Մերձավոր Արեւելքը փորձում էին միմյանց միջեւ կիսել երկրներ, որոնք այդ տարածաշրջանից գտնվում էին հազարավոր կիլոմետրեր հեռավորության վրա: Իրենց նպատակն իրականացնելու համար նրանց պետք էր դաշնակից, եւ այդ դաշնակիցը ժամանակին դարձավ Թուրքիան: Այդ երկրի միջոցով` արդեն ավելի քան մեկ դար, հետեւողական եւ անընդմեջ իրականացվում են փորձեր նաեւ Իրանը ներքաշել իրենց շահերի ազդեցության տակ, իսկ դրանց բաղձալի երազանքն է` առհասարակ Իրանը ենթարկել իրենց: Եւ ամենազազրելին այն է, որ երբ Պարսկաստանը գրում էր իր հազարադար պատմությունը եւ կերտում իր յուրատիպ մշակույթը, այդ ագրեսիվ պետությունները նույնիսկ քարտեզի վրա գույություն չունեին: Այսօր այդ նենգ ծրագրերը մտել են իրենց ակտիվ փուլ` անթաքույց եւ բացահայտ, տարածաշրջանի ամենամեծ պետությանը փորձում է «խեղճացնել» տարածաշրջանի ամենափոքր պետությունը, որը ստեղծվել է Պաղեստինի՛ հողերի վրա` պաղեստինցիների բարեհաճությամբ, ովքեր ընդունեցին, կերակրեցին եւ ամենակարեւորը` հող տվեցին, հրեաներին:

Թե ինչպե՞ս է Իսրայելը «շնորհակալություն» հայտնում` տեսավ ամբոջ աշխարհը: Գազայում` գազանային, մարդատյաց դրսեւորմամբ, բացահայտվեց այդ երկրի ագրեսիվ ու զավթողական ծրագրերի ողջ նենգությունը: Այսօր թիրախավորված է Իրանը, քանզի շայտանը չի հանդուրժում ո՛չ մի հոգեւոր կապ Աստծու հետ` լինի դա քրիստոնեության, թե իսլամի միջոցով: Տարբեր պատրվակներով ստեղծվում` եւ դեռ կստեղծվե՛ն, իրավիճակներ, որպեսզի ոչնչացվեն այն պետությունները, որտեղ հոգեւորը գերիշխում է նյութականի վրա: Ի դեպ, հայերը բարձր են գնահատում Իրանի ղեկավարության հարգալից վերաբերմունքը Հայ Առաքելական Եկեղեցու հանդեպ, ուր խնամքով են վերաբերվում հայկական հոգեւոր եւ մշակութային ժառանգությանը: Ի տարբերություն դրան, հայերին Թուրքիայում ոչ միայն ֆիզիկապե՛ս էին ոչնչացնում, այլ ոչնչացնում էին նաեւ Հայոց հետքը` նրա մշակութայի՛ն ժառանգությունը: Հայերը շնորհակալությամբ են հիշում նաեւ Իրանի օգնությունը Արցախյա՛ն պատերազմի տարիներին, երբ Ադրբեջանի պատճառով բլոկադայի մեջ հայտնված Հայ ազգի միակ Կյանքի ճանապարհը դա Իրանն էր:

Եւ այսօր, տեսնելով այդ նենգ ծրագրերի հերթական իրականացումը Իրանի հանդեպ, հայ ժողովուրդը` հանձինս «Ուժեղ Հայատան Ռուսաստանի հետ. Հանուն նոր Միության» շարժման, դատապարտում են Իսրայելի ագրեսիվ հարձակումները Իրանի վրա եւ հայտնում իրանի ժողովրդին մեր աջակցությունը:

Ցավալի է, որ որպես պետություն դեռ մեկ դար չբոլորած երկիրը, ում ընդունեցին, կերակրեցին, եւ ամենակարեւորը հո՛ղ տվեցին այս տարածաշրջանում, այսօր հանդիսանում է հե՛նց այս տարածաշրջանի ամենաագրեսիվ պետությունը:

Այսօր, մշտապես անպատիժ մնացած Իսրայելը փորձում է «ծնկի բերել» հազարամյակների պատմություն եւ մշակույթ ունեցող Իրանին եւ դա դատապարտելի է աշխարհի ցանկացած հումանիստ եւ կիրթ մարդու կողմից:

Իրանի Կառավարությանը, Իրանի ժողովրդին, Իսրայելի ագրեսիայի զոհ դարձած քաղաքացիների եւ Իրանի բարձրաստիճան զինվորականների ընտանիքներին եւ յուրայիններին հայտնում ենք մեր խորին ցավակցությունը եւ ձեզ հետ միասին կիսում անդառնալի կորստի ցավը:

Մեծ անհանգստությամբ տեղեկացանք ԱՄՆ-ի կողմից Իրանի միջուկային օբյեկտների ռմբակոծության մասին, որով փաստացի ԱՄՆ-ն ներգրավվեց պատերազմի մեջ: Խստիվ դատապարտում ենք վերոհիշյալ  պատերազմական զարգացումները, առավել եւս, որ այն կատարվում է Հայաստանի սահմանների  մոտակայքում եւ միջուկային պայթյունը կարող է վնաս հասցնել նաեւ մեր երկրին:

Կոչ ենք անում խոհեմության եւ զգոնության բոլոր որոշում ընդունող տիրակալներին եւ աղոթում, որ Աստված խելք տա բոլորին…

 

«Ուժեղ Հայատան Ռուսաստանի հետ. Հանուն նոր Միության» շարժման խորհուրդ

23 հունիսի 2025թ.

Երեւան.

Առնչվող գրառում

Ադըղեայի (Ադիգեայի) հայերը՝ Մայկոպի առաջին քաղաքապետից մինչև փորձարկող տիեզերագնաց

Ադըղեայի (Ադիգեայի) հայերը՝ Մայկոպի առաջին քաղաքապետից մինչև փորձարկող տիեզերագնաց

Իր «Ադըղեայի հայերը» գրքում (Մայկոպ, «Պոլիգրաֆ-Յուգ» ԲԸ, 2024 թ.) Գևորգ Գրիգորյանը ներկայացրել է հայկական սփյուռքի նշանավոր ներկայացուցիչների դերը հասարակության կյանքի տարբեր ոլորտներում՝…
Ալեքսանդր Անանև. «ՀԱՊԿ-ը զգուշացրել էր Հայաստանին 2020 թվականին սպասվող պատերազմի մասին, սակայն հայկական կողմը անտեսեց»

Ալեքսանդր Անանև. «ՀԱՊԿ-ը զգուշացրել էր Հայաստանին 2020 թվականին սպասվող…

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության թոշակի անցած ավագ խորհրդական Ալեքսանդր Անանևը Արեն Վարդապետյանի հետ զրույցում պատասխանել է ռուս-հայկական հարաբերություններին վերաբերող օրախնդիր հարցերին։…
Բաքուն փորձում է Վատիկանի միջոցով իրավահաջորդել Սեֆյաններին

Բաքուն փորձում է Վատիկանի միջոցով իրավահաջորդել Սեֆյաններին

Հայկ Նահապետյան, քաղաքագետ, ռազմական փորձագետ, պահեստազորի գնդապետ   Եկեղեցին Աստծո մարմինն է՝ քահանաներ, եկեղեցական համայնքներ, ուխտեր, պատարագներ և այլն: Եվ Փաշինյանը…