- 12/01/2022
Շարժումը շարունակում է ընդլայնվել
Ինչպես հայտնում են «Ուժեղ Հայաստանը Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» Շարժման գործադիր կոմիտեից, այս տարի աշխատանքները արդեն սկսվել են: Շարժումը պլանավորում է հիմնել Շարժման խորհուրդներ մի շարք մարզկենտրոններում ու քաղաքներում: Մոտակա շաբաթ օրը, հունվարի 15-ին հիմնադրվելու է Աշտարակի շրջանային խորհուրդը, իսկ եկող շաբաթ նախատեսվում է այցեր Շիրակի եւ Վայոց Ձորի մարզեր, ինչպես նաեւ Մասիսի շրջանային խորհրդի հիմնադրումը:
Ստեղծվել է Շարժման կայքը` Soyuz.iravunk.am, որտեղ ներկայացված է Շարժման մեկամյա պատմությունը, ներկա գործունեւթյունը եւ մոտակա ծրագրերը:
Շարժումը նաեւ ստանում է նվիրատվություններ` Գեղամ Մ.-ն Երեւանից` 40 000դրամ, Վահրամ Մ.-ն Երեւանից` 40 000, Արթուր Ս.-ն Հրազդանից` 100 000 եւ Սիմոն Մ.-ն Մոսկվայից 100 000:
«Հանուն նոր Միության» Շարժման լրատվական ծառայություն