• 06/02/2021

Ոստիկանությունը բերման ենթարկեց Նիկոլ Փաշինյանի… մանեկենին (Տեսանյութ)

Ոստիկանությունը բերման ենթարկեց Նիկոլ Փաշինյանի… մանեկենին (Տեսանյութ)

Այսօր կայացած «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր միության» շարժման քայլերթի ժամանակ «բերման» ենթարկվեց Նիկոլ Փաշինյանի մանեկենը:  Ոստիկանության աշխատակիցներն ասացին, որ երթից հետո ակցիայի մասնակիցները կարող են գնալ եւ վերցնել Նիկոլ Փաշինյանի մանեկենը:

Հատկանշական է այն, որ ընդամենը ամիսներ առաջ Երեւանի փողոցներով պտտվում էր ՀՀ ԿԳՄՍ արդեն նախկին նախարար Արայիկ Հարությունյանի մանեկենը, սակայն ոստիկանությունն այն «բերման» չենթարկեց: Իսկ թե ինչո՞ւ էր այս անգամ ոստիկանությունը նման հրահանգավորում ստացել, երեւի թե նախեւառաջ պետք է պարզի այսօր դեռ ՀՀ վարչապետի աթոռին նստած Փաշինյանի գլխավոր խորհրդական Արայիկ Հարությունյանը:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հ.Գ.- Մանրամասները տեսանյութում.