- 06/02/2021
Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր միության շարժման սկիզբը դրվեց ոչ թե մի քանի հոգու նախաձեռնությամբ, այլ հանրային պատվերով. փաստաբան Գեղամ Մարգարյան
<<Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր միության շարժման սկիզբը դրվեց ոչ թե մի քանի հոգու նախաձեռնությամբ, այլ հանրային պատվերով: Որովհետեւ ազգի մեծամասնությունը տեսնում է, թե ինչ է տեղի ունենում եւ ինչ ուժերի եւ ինչ միջամտությունների արդյունքում հնարավոր կլինի՝ հիմնարար աժեքները պահպաննել եւ զարգացնել: Իսկ, ինչ վերաբերում է շարժման ընդհանուր գաղափարախոսությանը, ապա ես չեմ ուզում պաթոսախառն հայտարարություններ անել, կամ մեջբերումներ կատարել շարժման հիմնադիր փաստաթղթերից, կարծում եմ դրանց ծանոթանալը դժվար չէ: Ամփոփոելով դիրքորոշումս, ուզում եմ ասել, որ կողմ եմ շարժման գաղափարներին եւ իմ համախոհների հետ պատրաստ եմ ի նպաստ շարժման գործել հիմնադիր համագումարի մեկնարկը>>,-<<Իրավունքի>> հետ զրույցում ասաց Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր միության շարժման համակիր, փաստաբան ԳԵՂԱՄ ՄԱՐԳԱՐՅԱՆԸ: