• 16/03/2022

Լավրովը պատմել Է Ուկրաինայի հետ բանակցությունների ընթացքի մասին

Լավրովը պատմել Է Ուկրաինայի հետ բանակցությունների ընթացքի մասին

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը РБК հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտնել է, որ բանակցությունները ռուսական եւ ուկրաինական պատվիրակությունների միջեւ «ընթանում են բարդ, բայց կա որոշակի հույս է հասնել փոխզիջման»:

Նա կոչ է արել՝ հնարավորություն տալ պատվիրակություններին աշխատել հանգիստ մթնոլորտում՝ առանց բանակցային գործընթացի շուրջ հիստերիա բորբոքելու։

Հիշեցնենք, որ այսօրվա դրությամբ կայացել է Մոսկվայի եւ Կիեւի բանակցությունների չորս փուլ, որոնցից վերջինը տեղի է ունեցել Դոնեցկի ուղղությամբ Ուկրաինական «Տոչկա-Ու» հրթիռի հարվածի ֆոնին: Այդ ահաբեկչության հետեւանքով զոհվել է 21 խաղաղ բնակիչ։

«Արեւմուտքը չէր ցանկանում լուծել Ուկրաինայի իրադրությունը… Մենք առաջարկեցինք խաղաղ լուծում՝ երկար տարիների համար։ Դա Ուկրաինայի մասին չէ ։  Ավելի ճիշտ ՝ ոչ այնքան Ուկրաինայի, որքան համաշխարհային կարգի մասին։ ԱՄՆ-ն Բայդենի օրոք խնդիր է դրել իրեն ենթարկել Եվրոպային և հասնել նրան, որ Եվրոպան անվերապահ հետեւի ամերիկյան կուրսին։

Ներկայիս ճգնաժամը ճակատագրական պահ է։ Սա դարակազմիկ պահ է ժամանակակից պատմության մեջ։ Այն արտացոլում է պայքարն այն բանի համար, թե ինչ տեսք կունենա աշխարհակարգը»»,- նշել է Լավրովը։

ԱԳ նախարարը նաեւ հայտարարել է, որ Ուկրաինայի չեզոք կարգավիճակը լրջորեն քննարկվում է  բանակցություններում, անվտանգության երաշխիքների մասին Ռուսաստանի պահանջների հետ միասին:

Շատ երկրներ աջակցում են Ռուսաստանին՝ Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի կապակցությամբ, սակայն ԱՄՆ-ն նրանց վրա աննախադեպ ճնշում է գործադրում, նշել է Լավրովը: Նրանց թվում են Չինաստանը, Հնդկաստանը, Թուրքիան եւ Եգիպտոսը ։

Առնչվող գրառում

Ադըղեայի (Ադիգեայի) հայերը՝ Մայկոպի առաջին քաղաքապետից մինչև փորձարկող տիեզերագնաց

Ադըղեայի (Ադիգեայի) հայերը՝ Մայկոպի առաջին քաղաքապետից մինչև փորձարկող տիեզերագնաց

Իր «Ադըղեայի հայերը» գրքում (Մայկոպ, «Պոլիգրաֆ-Յուգ» ԲԸ, 2024 թ.) Գևորգ Գրիգորյանը ներկայացրել է հայկական սփյուռքի նշանավոր ներկայացուցիչների դերը հասարակության կյանքի տարբեր ոլորտներում՝…
Ալեքսանդր Անանև. «ՀԱՊԿ-ը զգուշացրել էր Հայաստանին 2020 թվականին սպասվող պատերազմի մասին, սակայն հայկական կողմը անտեսեց»

Ալեքսանդր Անանև. «ՀԱՊԿ-ը զգուշացրել էր Հայաստանին 2020 թվականին սպասվող…

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության թոշակի անցած ավագ խորհրդական Ալեքսանդր Անանևը Արեն Վարդապետյանի հետ զրույցում պատասխանել է ռուս-հայկական հարաբերություններին վերաբերող օրախնդիր հարցերին։…
Բաքուն փորձում է Վատիկանի միջոցով իրավահաջորդել Սեֆյաններին

Բաքուն փորձում է Վատիկանի միջոցով իրավահաջորդել Սեֆյաններին

Հայկ Նահապետյան, քաղաքագետ, ռազմական փորձագետ, պահեստազորի գնդապետ   Եկեղեցին Աստծո մարմինն է՝ քահանաներ, եկեղեցական համայնքներ, ուխտեր, պատարագներ և այլն: Եվ Փաշինյանը…