• 16/03/2022

«Twinset»-ի շորիկ, «Gucci» կոշիկներ, պայուսակ. ավելի քան 2.000.000 դրամ՝ Ալեն Սիմոնյանի կնոջ կերպարին (Ֆոտո)

«Twinset»-ի շորիկ, «Gucci» կոշիկներ, պայուսակ. ավելի քան 2.000.000 դրամ՝ Ալեն Սիմոնյանի կնոջ կերպարին (Ֆոտո)

Օրերս տեղի ունեցավ ՀՀ 5-րդ նախագահի երդմնակալության արարողությունը, որի ժամանակ Ալեն Սիմոնյանի կինը ներկայացել է համաշխարհային բրենդերի հագուստով:

Սիմոնյանի կինը նախընտրությունը տվել է «Gucci» և «Twinset» բրենդերին:

Մենք պարզեցինք, որ միայն կոշիկները արժեն 480.000 հհ դրամ, զգեստը որը կրում է Սիմոնյանի կինը 60.000 ՀՀ դրամ , պայուսակը՝ որը կրկին «Gucci» բրենդի է արժե 2600 ԱՄՆ դոլար:

Հիշեցնենք, որ պաշտոնյա դառնալուց առաջ Ալեն Սիմոնյանը ամենաշարքային ՀՀ քաղաքացի էր: Պաշտոնյա դառնալուց հետո էլ, կարծես թե, պապերից մեծ ժառանգություն չի ստացել: Հետեւաբար, կարելի է կռահել, թե ինչի հաշվին է կինը 2 միլիոնանոց հագուկապ ընտրում, եւ հենց այն օրերին, երբ ժողովուրդը նույն Ալենի կառավարման օրոք կիսասոված է: