• 17/03/2022

Խարկովում ԱՄՆ-ի ղեկավարության ներքո սարսափելի փորձարկումներ են իրականացվել վիրուսների հետ. ՌԴ ՊՆ-ից

Խարկովում ԱՄՆ-ի ղեկավարության ներքո սարսափելի փորձարկումներ են իրականացվել վիրուսների հետ. ՌԴ ՊՆ-ից

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը շարունակում է ուսումնասիրել Ուկրաինայի լաբորատորիաների աշխատակիցներից ստացված փաստաթղթերը ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի գծով նրա դաշնակիցների կողմից Ուկրաինայի տարածքում ռազմա-կենսաբանական ծրագրերի իրականացման մասին: Այս կարեւորագույն աշխատանքի ընթացքի մասին մանրամասները մարտի 17-ին կայացած ճեպազրույցի ժամանակ հայտնել Է գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը:

Ռադիացիոն, քիմիական եւ կենսաբանական պաշտպանության զորքերի ռուս մասնագետներն ուսումնասիրել են օրիգինալ փաստաթղթեր, որոնք բացահայտում են Ուկրաինայում ԱՄՆ-ի իրականացրած աշխատանքների մանրամասները՝ մասնավորապես Խարկովի լաբորատորիայի բազայի վրա չղջիկների միջոցով մարդուն հիվանդությունների փոխանցման ուղիների ուսումնասիրման գաղտնի նախագծի վերաբերյալ:

Փաստաթղթերի համաձայն՝ նման հետազոտություններ Խարկովում իրականացվել են համակարգային հիմունքներով եւ երկար տարիներ՝ ԱՄՆ-ից մասնագետների անմիջական հսկողության ներքո:

Ամերիկյան նախագծի շրջանակներում Խարկովի անասնաբուժական բժշկության ինստիտուտը ուսումնասիրել է վայրի թռչուններին, որպես կրողներ, բարձր պաթոգեն թռչնագրիպի տեղափոխման համար: Գնահատվել են այն պայմանները, որոնց դեպքում փոխանցման գործընթացները կարող են ձեռք բերել անկառավարելի բնույթ, հասցնել տնտեսական վնաս, ստեղծել պարենային անվտանգության ռիսկեր։

Կներկայացվեն նոր փաստաթղթեր Ուկրաինայի տարածքից մեծ քանակությամբ մարդու բիոնյութերի՝ Մեծ Բրիտանիա և եվրոպական այլ երկրներ տեղափոխման մասին: Մոտ ժամանակներս կհրապարակվի նաեւ ուկրաինացի աշխատակիցներից ստացված բիոլաբորատորիաների փաստաթղթերի նոր փաթեթը եւ կներկայացվեն դրանց փորձաքննության արդյունքները: