• 20/03/2022

Ինչպես է առաջին անգամ կիրառվող հիպերձայնային «Կինժալ» հրթիռը ոչնչացրել ուկրաինական ստորգետնյա օբյեկտը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ինչպես է առաջին անգամ կիրառվող հիպերձայնային «Կինժալ» հրթիռը ոչնչացրել ուկրաինական ստորգետնյա օբյեկտը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ռուսական բանակը Ուկրաինայի զինված ուժերի սպառազինության ստորգետնյա բազա է ոչնչացրել՝ խոցելով հիպերձայնային «Կինժալ» հրթիռով։

Հատուկ ռազմական գործողության գոտուց «Կինժալ» ավիացիոն հրթիռային համակարգի առաջին մարտական ​​կիրառման կադրերը հրապարակում է ՊՆ-ն։

Կադրերը ֆիքսում են ճշգրիտ այն պահը, երբ հրթիռը հարվածում է ստորգետնյա անգարին:

Ավելի վաղ գերատեսչությունը հայտնել էր, որ «Կինժալի» հարվածից ոչնչացվել է Ուկրաինայի զինված ուժերի հրթիռների և ավիացիոն զինամթերքի մեծ ստորգետնյա պահեստ Իվանո-Ֆրանկիվսկի շրջանում։