• 24/03/2022

ԱՄՆ-ը պետք է դադարի ստել. Չինաստանի պաշտպանության նախարարությունը կտրուկ հայտարարություն է տարածել

ԱՄՆ-ը պետք է դադարի ստել. Չինաստանի պաշտպանության նախարարությունը կտրուկ հայտարարություն է տարածել

Չինաստանի պաշտպանության նախարարությունը կտրուկ հայտարարություն է տարածել ամերիկացիների գործողությունների վերաբերյալ՝ կապված Ուկրաինայում կենսաբանական լաբորատորիաների աշխատանքի բացահայտված փաստերի հետ։ Միացյալ Նահանգները պետք է դադարի ստել և քայլեր ձեռնարկի Ուկրաինայում իրավիճակի դեէսկալացիայի համար, ասել են նրանք։

Պաշտպանության գերատեսչությունը Վաշինգտոնից ողջ աշխարհի առաջ պատասխան է պահանջել, թե ինչով են զբաղված իրենց ռազմական կենսալաբորատորիաները և ինչու բաց տեղեկություններ չկան դրանց մասին։

Չինաստանի ՊՆ-ն ընդգծում է, որ այլեւս հնարավոր չէ անտեսել Ուկրաինայում ԱՄՆ կենսաբանական լաբորատորիաների սպառնալիքները և, ընդհանրապես, երկրում ամերիկացիների գործունեության մասին։

«Այժմ ամբողջ աշխարհը գիտի, որ ԱՄՆ-ն է եղել ուկրաինական ճգնաժամի հրահրողը»,- ամփոփել է Չինաստանի պաշտպանության նախարարությունը։