• March 25, 2022

Փառուխից դեպի Քարագլուխ ադրբեջանական ստորաբաժանումները մի քանի հատվածներում դիրքավորվել են

Փառուխից դեպի Քարագլուխ ադրբեջանական ստորաբաժանումները մի քանի հատվածներում դիրքավորվել են

Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության տակ պահել Ասկերանի շրջանի Փառուխ գյուղն ու հարակից հատվածները։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:

«Փառուխ գյուղից դեպի Քարագլուխ բարձունք ադրբեջանական առաջխաղացումը նպատակին չի ծառայել՝ կանխվել է և բարձունքի նկատմամբ վերահսկողություն ապահովել չեն կարողացել, սակայն Փառուխ գյուղից դեպի Քարագլուխ ադրբեջանական ստորաբաժանումները մի քանի հատվածներում դիրքավորվել են։

Ռուսական կողմը փորձում է բանակցությունների միջոցով հասնել ադրբեջանցիների՝ ելման դիրքեր վերադարձին, սակայն այս պահի դրությամբ, ադրբեջանցիները հրաժարվում են հետ քաշվել։

Արցախի Պաշտպանության բանակի փոխանցմամբ, «ադրբեջանական ստորաբաժանումները մարտի 25-ի գիշերը կրակ են բացել ՊԲ ստորաբաժանումների վրա՝ կիրառելով ինչպես տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ, այնպես էլ հարվածային ԱԹՍ:

Ծավալված փոխհրաձգության արդյունքում ադրբեջանական կողմից զոհվել է առնվազն 5 զինծառայող: Հայկական կողմից կա մեկ վիրավոր։

Ժամը 09։00 դրությամբ իրադրությունը հարաբերականորեն կայուն է»»,-գրել է պատգամավորը։

Առնչվող գրառում

Էրդողանը ժամանակին ստացավ Պուտինի աջակցությունը. Bloomberg

Էրդողանը ժամանակին ստացավ Պուտինի աջակցությունը. Bloomberg

Էրդողանը ժամանակին ստացավ Պուտինի աջակցությունը, գրում է Bloomberg-ը` մանրամասնելով, ոչ Սոչիի հանդիպումով Պուտինը փրկեց Էրդողանին ամենակրիտիկական պահին, օգնեց վերականգնել նրա վարկանիշը…
Միացել է Թրամփին քաղաքական կյանքից դուրս մղելու մեքենան (Տեսանյութ)

Միացել է Թրամփին քաղաքական կյանքից դուրս մղելու մեքենան (Տեսանյութ)

Ըստ Նյու Յորքի ВГТРК բյուրոյի ղեկավար Վալենտին Բոգդանովի. «Ամենայն հավանականությամբ, միացել է Թրամփին քաղաքական կյանքից դուրս մղելու մեքենան։ Այս գործընթացը արագ…
Պետդումայի պատգամավորն առաջարկել է վերստեղծել ԽՍՀՄ-ը

Պետդումայի պատգամավորն առաջարկել է վերստեղծել ԽՍՀՄ-ը

Ղրիմից Պետդումայի պատգամավոր Միխայիլ Շերեմետը կարծում է, որ «ԽՍՀՄ գոյությունը հետ պահում ՆԱՏՕ-ին»։ Նա առաջարկեց ստեղծել ինքնիշխան պետությունների ասոցիացիա՝ ԽՍՀՄ-ի տեսքով։…