• 27/03/2022

Հրթիռները թռչել են ոչ թե Լվովի, այլ Բայդենի ուղղությամբ. Ուկրաինայի օդուժի հրամանատարության մեկնաբանությւոնը

Հրթիռները թռչել են ոչ թե Լվովի, այլ Բայդենի ուղղությամբ. Ուկրաինայի օդուժի հրամանատարության մեկնաբանությւոնը

Ուկրաինայի ռազմաօդային ուժերի հրամանատարությունը «բացատրել է», թե ինչու է ռուսական բանակը հարվածել Լվովի նավթի պահեստին և զրահապատ գործարանին։

Ըստ նրանց վարկածի, հարվածի օրն ու ժամը պատահական չեն ընտրվել, և հրթիռները թռել են «ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի ուղղությամբ», ով, այդ պահին Լեհաստանում էր։

«Պարզ է, թե ինչու է Լվովը դարձել Պուտինի թիրախը։ Սա խոսուն ապտակ է Միացյալ Նահանգների նախագահին, ով հենց այդ պահին գտնվում էր զավթիչների հարձակման գորուց՝ Լվովից ընդամենը 10 րոպե հեռավորության վրա»,- ասել են Ուկրաինայի Զինված ուժերը։

Իհարկե, ուղիղ գծով «Կալիբրի» ժամանման վայրից մինչև Վարշավայում ելույթ ունեցող Բայդենը ընդամենը 400 կմ է, տարածությունը, որը հրթիռները կարող են հաղթարահել րոպեների ընթացքում: Սակայն նման վարկածը ընդամենը ԱՄՆ-ին հակամարտության մեջ ներքաշելու Կիևի հերթական փորձն է:  Հաշվի առնելով, որ եթե իրոք ռուսները նման մառազմատիկ ծրագրեր ունենային՝ հրթիռ ուղարկել ԱՄՆ նախագահի ուղղությամբ, նրանք դա կարող են անել, որտեղ էլ որ նախագահը գտնվի: Այսինքն, Լեհաստան գալն ամենեւին էլ պարտադիր չէ: