• March 28, 2022

Շարժման խորհրդի հայտարարությունը

Շարժման խորհրդի հայտարարությունը

«Բարեպաշտ սերունդ» ՀԿ-ի գրասենյակում տեղի ունեցավ «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» շարժման խորհրդի նիստ:  Շարժման խորհուրդը քննարկեց մոտակա անելիքները եւ ընդունեց  հայտարարություն, որտեղ ասվաշ է.

«Ուժեղ Հայաստանը Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» Շարժման հայտարարությունը

Վերջին շրջանում Ադրբեջանի նացիստական ռեժիմը  կրկին ակտիվացրել է իր զավթողական  ծրագրերը Արցախի եւ Սյունիքի նկատմամբ: Ակնհայտ է, որ  Ալիեւը փորձում է իրականացնել իր վաղեմի ծրագրերը, օգտվելով այն հանգամանքից, որ  Ռուսաստանը գտնվում է ծանր հակամարտության  մեջ Ուկրաինայի եւ  վերջինիս դաշնակից ՆԱՏՕ-ի հետ: Միաժամանակ Արցախում եւ Սյունիքում լարվածության աճը  ձեռնտու է Ալիեւի եւ Էրդողանի  ռեժիմներին հոգեհարազատ  ուկրաինական նացիստական ռեժիմին, ինչի մասին  վերջինիս ներկայացուցիչները անթաքույց հայտարարում են: Բոլոր  նշանները կան, որ Ալիեւը իր ՆԱՏՕ-ական տերերի կողմից  ստացել է հանձնարարություն Ռուսաստանի դեմ  երկրորդ ճակատ բացելու  համար: Ըստ էության, Ադրբեջանի արկածախնդիր քայլերը հարված են Ռուսաստանի թիքունքից եւ խախտում են իր եւ ՌԴ-ի միջեւ վերջերս ստորագրած դաշնակցային հարաբերությունների մասին հայտարարագիրը:

Այս բարդ պայմաններում Արցախի պաշտպանության բանակը ՌԴ խաղաղապահների հետ համատեղ հերոսական ջանքեր են գործադրում ադրբեջանական ագրեսիան կասեցնելու եւ ադրբեջանական հրոսակախմբերին ելման դիրք վերադարձնելու ուղղությամբ: Ցավոք, Մինսկի խմբի այլ համանախագահները հերթական անգամ սահմանափակվում  են անհանգստություն հայտնելով, չնշելով լարվածության աճի մեղավորենրին  եւ չգործադրելով որեւէ գործնական քայլեր Ադրբեջանին սաստելու համար: Ավելին, ՆԱՏՕ-ի անդամ պետությունները, ըստ էության, աջակցում են Ադրբեջանի  ագրեսիվ ծրագրերին:

Ստեղծված բարդ  եւ ցանկացած պահի պայթունավտանգ իրավիճակում Հայաստանի իշխանությունները կատարում են ոչ համապատասխան քայլեր, անհրաժեշտ կերպով չպաշտպանելով ոչ  Արցախի, ոչ Սյունիքի սահմանները: Այսպես, առանց որեւէ մարտի ու դիմադրության թշնամուն հանձնվեց  Վերին Հանդ գյուղի տարածքը: Հայաստանի տարածքային ամբողջականությունը պաշտպանելու փոխարեն ՔՊ-ական իշխանությունները փորձում են արդարացնել  ադրբեջանական ագրեսիվ առաջխաղացումը, ինչպես նաեւ Արցախի բնակչության հանդեպ հակամարդկային գործողությունները, որոնց հետեւանքով  Արցախում ստեղծվել է հումանիտար ճգնաժամ:

Դրա հետ մեկտեղ իշխանությունների հրահրմամբ  Հայաստանում  փորձում են առաջացնել հայ-ռուսական բարեկամության եւ ռազմական համագործակցության դեմ նոր ալիք: Վարձու  քաղաքական գործիչները եւ, այսպես կոչված, վերլուծաբանները տարածում են ակնհայտորեն ստահոդ  լուրեր, որոնցով փորձում են վարկաբեկել Ռուսաստանի  քաղաքական ղեկավարությանը, խաղաղապահների առաքելությունը, վնաս հասցնել հայ-ռուսական բարեկամությանը: Վերոհիշյալ գործողությունները պատվիրված են  օտար ուժերի կողմից եւ  ուղակիորեն վնասում են  Հայաստանի Հանրապետության  եւ Արցախի Հանրապետության  ազգային անվտանգությանը, պաշտպանակությանը, հայ ժողովրդի կենսական շահերին: Ավելին,  թուրք-ադրբեջանական  եւ  արեւմտյան շահերի սպասարկողները փորձում  են սպառնալ Հայաստանի այն հայրենասեր քաղաքական ու հասարակական կառույցներին ու անհատ քաղաքացիներին, ովքեր  հանդես են գալիս հայ-ռուսական բարեկամության  օգտին:

Այսպիսով Շարժման խորհուրդը հայտարարում է.

  1. Մենք կանգնած ենք հայոց պետականության փրկության դիրքերի վրա, քաջալերում ենք  հայ զինվորին ու արցախցի մեր հայրենակիցներին: Մենք խորապես ցավակցում ենք  նենգ թշնամու դեմ  մարտի մեջ  զոհվածների հարազատներին:
  2. Մենք բարձր ենք գնահատում ՌԴ նախագահ Վ. Պուտինի, պաշտպանության նախարար Ս. Շոյգուի, խաղաղապահների ջանքերը  խաղաղ միջոցներով  իրավիճակը կայունացնելու ուղղությամբ:
  3. ՀՀ ՊՆ-ից պահանջում ենք գործուն միջոցներ ձեռնարկել  Արցախի Հանրապետության անվտանգությունը եւ Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը ապահովելու համար:
  4. ՀՀ ԱԱԾ-ից պահանջում ենք հայ-ռուսական ռազմական համագործակցության, Արցախում տեղակայված խաղաղապահների դեմ ստահոդ լուրերի տարածման ու դրանով իսկ Հայաստանի ու Արցախի  պաշտպանունակության խարխլման ուղղությամբ գործող անձանց ու կառույցների  ֆինանսավորման եւ գործունեության շարժառիթների բացահայտում:
  5. ՀՀ դատախազությունից ու ոստիկանությունից պահանջում ենք հայ-ռուսական բարեկամության օգտին արտահայտվող  քաղաքական ու հասարակական ուժերի, կառույցների, ինչպես նաեւ անհատ քաղաքացիների հանդեպ սպառնալիք հնչեցնողներին օրենքով սահմանված կարգով պատասխանատվության ենթարկել եւ ապահովել ՀՀ  սահմանադրությամբ նախատեսված քաղաքացիական իրավունքների պաշտպանությունը:
  6. ՀՀ ԱԳՆ-ից պահանջում ենք սառեցնել Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ բոլոր գործընթացները մինչեւ Արցախում եւ Հայաստանի սահմաններում իրավիճակի կայունացումը եւ ադրբեջանական ագրեսիվ գործողությունների հետեւանքների վերացումը: ՀՀ ԱԳՆ-ից պահանջում ենք նաեւ խստիվ դատապարտել Ուկրաինայի անվտանգության խորհրդի քարտուղարի, Հայաստանում Ուկրաինայի ժամանակավոր հավատարմատարի եւ այդ երկրի  այլ պաշտոնատար անձանց հակահայկական ու հակաօրինական  դրսեւորումները:

 

ԵՐԵՎԱՆ, 28.03.2022թ.

Առնչվող գրառում

Պուտինը հաղթում է էներգետիկ շուկայում. Bloomberg

Պուտինը հաղթում է էներգետիկ շուկայում. Bloomberg

Չնայած պատժամիջոցներին, Ռուսաստանի Դաշնությունը կարողացավ ամբողջությամբ վերականգնել նավթի արդյունահանման տեմպերը, և ռեսուրսի վաճառքից ստացված եկամուտները, նույնիսկ գարնանային զեղչերի ներդրումից հետո, շարունակում…
TOS-1A «Սոլնցեպեկը» ուկրաինական զինյալների համար դարձել է ամենասարսափելի զինատեսակներից մեկը (Տեսանյութ)

TOS-1A «Սոլնցեպեկը» ուկրաինական զինյալների համար դարձել է ամենասարսափելի զինատեսակներից…

TOS-1A «Սոլնցեպեկը» հարվածներ է հասցնում ուկրաինական դիրքերին Պեսկի բնակավայրի դեռևս չգրավված տարածքներում: Տեղի աղբյուրների փոխանցմամբ, «Սոլնցեպեկը» ուկրաինական զինյալների համար դարձել է…
Ինչո՞ւ է Բայդենի վարչակազմը վճարում Ուկրաինայի պարտքը, և ոչ թե մերը. Washington Examiner

Ինչո՞ւ է Բայդենի վարչակազմը վճարում Ուկրաինայի պարտքը, և ոչ…

Ինչո՞ւ է Բայդենի վարչակազմը վճարում Ուկրաինայի պարտքը, և ոչ թե մերը: Նման միանգամայն տրամաբանական հարց է առաջ քաշում ամերիկյան Washington Examiner-ը։…