• 01/04/2022

ԱՄՆ-ը նավթ կվերցնի ռազմավարական պաշարներից

ԱՄՆ-ը նավթ կվերցնի ռազմավարական պաշարներից

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, նավթի մատակարարման խափանումների ֆոնին, հինգշաբթի օրը հայտարարեց, որ ԱՄՆ-ը վեց ամսվա ընթացքում ռազմավարական պաշարներից օրական 1 մլն բարել կվերցնի։

«Այսօր ես թույլատրում եմ առաջիկա վեց ամիսների ընթացքում օրական մեկ միլիոն բարել նավթ բաց թողնել։ Այսպիսով, ավելի քան 180 մլն բարել կհատկացվի ռազմավարական պաշարներից»,- ասել է Բայդենը՝ ելույթ ունենալով նավթի և բենզինի գների աճին ԱՄՆ վարչակազմի արձագանքի մասին։

Ինչպես նշել է Սպիտակ տան սեփականատերը, ԱՄՆ ռազմավարական պաշարներից բաց թողնված նավթի ծավալը բավարար կլինի դրա պակասուրդը լրացնելու համար, քանի դեռ այս տարվա վերջ երկիրը կավելացնի նավթի ներքին արդյունահանումը։

«Սա ռազմավարական պաշարներից նավթի ամենամեծ արտահանումն է պատմության մեջ»,- ասել է Բայդենը։

ԱՄՆ նախագահը հավելել է, որ Վաշինգտոնն այդ քայլին կգնա՝ համաձայնեցնելով դաշնակիցների ու գործընկերների հետ ամբողջ աշխարհում։

«Մենք արդեն խոստումներ ենք ստացել տարբեր երկրներից, որ տասնյակ միլիոնավոր բարել նավթ կհանեն շուկա։ Այսպիսով, բաց թողնված նավթի ընդհանուր ծավալը զգալիորեն կգերազանցի օրական 1 մլն բարելը»,- ասել է Բայդենը։

Առնչվող գրառում

Ուրախ ենք, որ Գյումրու նորընտիր քաղաքապետը նույնպես կողմնակից է մեր գաղափարին

Ուրախ ենք, որ Գյումրու նորընտիր քաղաքապետը նույնպես կողմնակից է…

Իր ընտրվելու օրը` ապրիլի 16-ին, Գյումրու նորընտիր քաղաքապետ Վարդան Ղուկասյանը  հայտարարեց, որ  ճիշտ է համարում, որպեսզի Հայաստանը Բելառուսի օրինակով  Միութենական պետություն…
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՒԺԱՅԻՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԸ ՊԵՏՔ Է ՊԱՏՐԱՍՏ ԼԻՆԵՆ ԱԲԽԱԶԻԱՅՈՒՄ ՀԱՅԵՐԻ ԴԵՄ ՑԱՆԿԱՑԱԾ ՍՑԵՆԱՐԻ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՒԺԱՅԻՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԸ ՊԵՏՔ Է ՊԱՏՐԱՍՏ ԼԻՆԵՆ ԱԲԽԱԶԻԱՅՈՒՄ ՀԱՅԵՐԻ…

Փետրվարի 15-ին Աբխազիայում կայացած նախագահական ընտրություններում առաջին տեղը վերցրեց  ռուսամետ թեկնածու Բադրա Գումբան, որի օգտին քվեարկել է 45817 մարդ (46,38 %):…
Праздничная атмосфера и гордость за свою страну – выборы в Беларуси

Праздничная атмосфера и гордость за свою страну – выборы…

Как сообщил  независимый международный наблюдатель на выборах президента Республики Беларусь председатель партии “Союз Конституционное право”, координатор Движения «Сильная Армения с Россией»…