• 02/04/2022

Ապրիլ-մայիսը ճակատագրական են լինելու Հայաստանի և հայության ապագայի համար

Ապրիլ-մայիսը ճակատագրական են լինելու Հայաստանի և հայության ապագայի համար
«Ռազմինֆո» մասնագիտացված կայքի համակարգող, տեղեկատվական անվտանգության փորձագետ Կարեն Վրթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
– Կարծում եմ, որ ապրիլ-մայիսը ճակատագրական են լինելու Հայաստանի և ընդհանրապես հայության ապագայի համար։
Կարծում եմ նաև, որ չկա այսօր Հայաստանում որևէ քաղաքական ուժ, որը սա չի հասկանում։ Բոլորն ամեն ինչ շատ լավ հասկանում են։
Իսկ ո՞ր ուժը կամ գործիչը կունենա այնքան… չգիտեմ, թե ոնց ձևակերպեմ… երևի թե այսպես. «սթափ ինքնազոհություն», որ համազգային մոբիլիզացիա սկսելու գործընթացն իր վրա վերցնի՝ շատ լավ հասկանալով, որ առաջինն է ընկնելու հարվածի տակ…
Համենայն դեպս ով էլ հետո ասի, թե «ի՞նչ իմանայինք, մինչև հաստատ չիմանայինք», չհավատաք։