«Այո, գործող ընդդիմությունը չի ուզում դառնալ Էդմոն». Արմեն Աշոտյան

«Այո, գործող ընդդիմությունը չի ուզում դառնալ Էդմոն». Արմեն Աշոտյան

Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Պարզվում է, որ Նիկոլի մոտ հատուկ հանձնարարություններով դեսպան աշխատող Էդմոն Մարուքյանը սրտնեղել է խորհրդարանական ընդդիմությունից, ով մերժել էր կապիտուլյանտի հետ Արցախի հարցով փակ քննարկմանը մասնակցել։
Իհարկե, նորմալ երկրում տարակուսելի կլիներ ոչ միայն հաստիքով «ընդդիմադիրի» ծառայությունը իշխանություններին, այլեւ «դեսպանի» ներքաղաքական զեղումները։

Բայց մի շտապեք քննադատել նրան։ Դիտարկեք դա որպես Նիկոլի հատուկ հանձնարարություն Էդմոնին։

Փորձեք մտնել իր վիճակի մեջ։

Չէ՞ որ նա ընդդիմադիր դաշտում ներդրված, սակայն բացահայտված նիկոլական ագենտ էր, որին արագ էվակուացրեցին հետ, հողատուների ճամբար։

Եւ հետո, Էդմոնն իհարկե կնեղվի նորմալ պահվածքից։

Չէ՞որ 2020 թվականին պատերազմից մի քանի ամիս առաջ, երբ իրական ընդդիմությունն աղաղակում էր բանակցային տապալումների եւ վերահաս պատերազմի մասին, նա Նիկոլի հետ փակ դռների հետեւում սրճեց եւ հետո հրապարակավ հայտարարեց, որ Արցախյան բանակցություններով մտահոգվելու կարիք չկա։

Իսկ հետո, երբ Նիկոլն ու Էդմոնը ֆռցնում էին ժողովրդին, եկավ արյունոտ պատերազմը, որի փաստացի մեղսակից դարձավ նաեւ «դեսպանը»։

Այո, գործող ընդդիմությունը չի ուզում դառնալ Էդմոն։

Ու Էդմոնը դրանից նեղվել է։

Չէ՞ որ նա չէր ուզի իր անպատվաբեր եւ կեղտոտ գործի մեջ միայնակ մնալ»։

Առնչվող գրառում

Ուրախ ենք, որ Գյումրու նորընտիր քաղաքապետը նույնպես կողմնակից է մեր գաղափարին

Ուրախ ենք, որ Գյումրու նորընտիր քաղաքապետը նույնպես կողմնակից է…

Իր ընտրվելու օրը` ապրիլի 16-ին, Գյումրու նորընտիր քաղաքապետ Վարդան Ղուկասյանը  հայտարարեց, որ  ճիշտ է համարում, որպեսզի Հայաստանը Բելառուսի օրինակով  Միութենական պետություն…
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՒԺԱՅԻՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԸ ՊԵՏՔ Է ՊԱՏՐԱՍՏ ԼԻՆԵՆ ԱԲԽԱԶԻԱՅՈՒՄ ՀԱՅԵՐԻ ԴԵՄ ՑԱՆԿԱՑԱԾ ՍՑԵՆԱՐԻ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՒԺԱՅԻՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԸ ՊԵՏՔ Է ՊԱՏՐԱՍՏ ԼԻՆԵՆ ԱԲԽԱԶԻԱՅՈՒՄ ՀԱՅԵՐԻ…

Փետրվարի 15-ին Աբխազիայում կայացած նախագահական ընտրություններում առաջին տեղը վերցրեց  ռուսամետ թեկնածու Բադրա Գումբան, որի օգտին քվեարկել է 45817 մարդ (46,38 %):…
Праздничная атмосфера и гордость за свою страну – выборы в Беларуси

Праздничная атмосфера и гордость за свою страну – выборы…

Как сообщил  независимый международный наблюдатель на выборах президента Республики Беларусь председатель партии “Союз Конституционное право”, координатор Движения «Сильная Армения с Россией»…