• April 2, 2022

Շահեն Հարությունյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է

Շահեն Հարությունյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է

«Շանթ դաշինք» ազգայնական կուսակցության ղեկավար Շահեն Հարությունյանը տեղեկացրել է, որ իր նկատմամբ քրեական հետապնդումը, որը հարուցվել էր «ծանր վիրավորանքի» հոդվածով, դադարեցվել է:

«Հարգելի՛ ընկերներ,

Տեղեկացնում եմ, որ իմ դեմ հարուցված երկու քրեական գործերի նախաքննական շրջանն ավարտվել է, որից հետո որոշվել է դադարեցնել քրեական հետապնդումն իմ դեմ։

Իմ քաղաքական գնահատականները՝ Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականության նկատմամբ, քննչական մարմնի կողմից որակվել են որպես քաղաքական դիրքորոշում, այլ ոչ թե ծանր վիրավորանք։

«Կապիտուլյանտ, ազգակործան պատուհաս, հայրենիքի դավաճան, աթոռապաշտ դավաճան, ազգադավ» բառերը չեն համարվել որպես Նիկոլ Փաշինյանի նկատմամբ ծանր վիրավորանքներ։

Ինչպես քրեական գործ հարուցելուց առաջ և հետո, այնպես էլ հիմա վերահաստատում եմ իմ քաղաքական գնահատականներն ու դիրքորոշումները։ Որքան էլ փորձեր կատարվեն՝ խոչընդոտելու մեր պայքարը, միևնույն է, ազատ և անկախ Հայաստանի համար մղվող պայքարը հնարավոր չէ կասեցնել։

Շնորհակալություն եմ հայտնում իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանին, ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանին և բոլոր մարդկանց, ովքեր այս ընթացքում որևէ կերպ սատարել և անհանգստացել են ինձ համար»,- գրել է Հարությունյանը։

Առնչվող գրառում

Հնդկաստանը հրաժարվում է դոլարից Ռուսաստանի հետ առևտրում

Հնդկաստանը հրաժարվում է դոլարից Ռուսաստանի հետ առևտրում

Հնդկական ընկերությունները հրաժարվում են դոլարից ռուսական վառելիք գնելիս: Այս մասին գրում է Reuters-ը՝ հղում անելով մաքսային փաստաթղթերին։ Նյու Դելին հունիսին Ռուսաստանից…
«Օ» խմբավորումը շարունակում է հարձակումը. զրահատեխնիկայի հսկայական շարասյուն Դոնբասում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«Օ» խմբավորումը շարունակում է հարձակումը. զրահատեխնիկայի հսկայական շարասյուն Դոնբասում…

«Օ» խմբավորումը շարունակում է գրոհը: Այս մասին հատուկ գործողության գոտուց ռազմական թղթակիցների կադրերում։ Դոնբասի ճանապարհներին զրահատեխնիկայի հսկայական շարասյուն կա։ Զինվորական տեխնիկայի ուշագրավ…
Չեչենները հարցաքննում են ուկրաինացի գերուն (Տեսանյութ)

Չեչենները հարցաքննում են ուկրաինացի գերուն (Տեսանյութ)

«Մեկ այլ բանտարկյալ. Օրինակելի: Ես հասկացա, որ դևը խաբել էր նրան և որոշեցի չգայթակղել ճակատագրին։ Արդյունքում, Միխայիլը հանձնվեց «Ախմատի» հատուկ ջոկատայինների…