• 03/04/2022

Ղազախստանում կանխվել է Տոկաեւի դեմ մահափորձ. գործակալի կալանավորման կադրերը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ղազախստանում կանխվել է Տոկաեւի դեմ մահափորձ. գործակալի կալանավորման կադրերը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ղազախստանի հատուկ ծառայությունները ձերբակալել են մի տղամարդու, ով ծրագրում էր մահափորձ իրականացնել երկրի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւի դեմ, հայտնել է հանրապետության Ազգային անվտանգության կոմիտեի (ԱԱԿ) մամուլի ծառայությունը։ Ձերբակալվածը Ղազախստանի քաղաքացի է, իշխանությունները նրան անվանում են օտարերկրյա հետախուզության գործակալ։

«2022 թվականի մարտի 25-ին Նուր-Սուլթան քաղաքում ԱԱԿ-ի հակահետախուզությունը կալանավորել է օտարերկրյա հետախուզության գործակալ, Հանրապետության քաղաքացի «Ա»-ին, ով մահափորձ էր ծրագրում Ղազախստանի նախագահի և մի շարք բարձրաստիճան քաղաքացիական ծառայողների նկատմամբ»,- ասված է նախարարության հաղորդագրության մեջ։

Ըստ ԱԱԿ-ի՝ ձերբակալվածը միաժամանակ ծրագրել է ահաբեկչական գործողություններ իրականացնել նաեւ իրավապահ մարմինների աշխատակիցների նկատմամբ։

«Բացի այդ, գործակալ Ա-ն առաջադրանքներ է մշակել հանրապետությունում հակառուսական քարոզչությունը խթանելու և հասարակության մեջ ռուսաֆոբ հայացքներ ստեղծելու ուղղությամբ՝ սոցցանցերում համապատասխան նյութեր հրապարակելով»,- հայտնում են մամուլի ծառայությունից։

Ձերբակալության ընթացքում կատարված խուզարկության ընթացքում կասկածյալին հայտնաբերել են արտասահմանյան արտադրության դիպուկահար հրացան՝ խլացուցիչով, թմրանյութեր և մեծ քանակությամբ կանխիկ գումար։ Զենքերը Ղազախստան են բերվել մաս-մաս՝ պրոֆեսիոնալ քողարկված տեսքով։

Քննչական միջոցառումների ընթացքում ղազախստանցին խոստովանել է, որ հանցագործություններ է նախապատրաստել «այլ պետության ցուցումով»։

Նախաքննությունը շարունակվում է Ղազախստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 24-րդ հոդվածի 1-ին մասով (Հանցագործության նախապատրաստում և հանցագործության փորձ) և 255-րդ հոդվածի 4-րդ մասով (Ահաբեկչություն):