• 03/04/2022

Մակրոնի՝ Մարին Լը Պենին պարտվելու հավանականությունը մեծ է

Մակրոնի՝ Մարին Լը Պենին պարտվելու հավանականությունը մեծ է

Նախագահ Էմանուել Մակրոնի վարկանիշը նախագահական ընտրություններից մեկ շաբաթ առաջ նվազել է 2,5 տոկոսային կետով՝ հասնելով 27 տոկոսի։

Մարին Լը Պենի օգտին պատրաստ է քվեարկել հարցվածների 22%-ը (+3,5 տոկոսային կետ):

Ընդ որուն, ըստ ֆրանսիական մասնագիտական հարցումների, Մակրոնի վարկանիշը շարունակում է ակտիվորեն նվազել, իսկ Լը Պենինը՝ աճել, եւ փորձագետները հակված են այն մտքին, որ ընտրությունների օրը նրանք կունենան մոտավորապես նույն վարկանիշը:

Այսինքն, եթե մինչ այս քչերն էին կասկածում Մակրոնի վերընտրման հավանականությանը, ապա ներկայումս այն համոզմունքն է գերիշխում, որ Ֆրանսիան պետք է պատրաստ լինի նոր նախագահի, որը կտրուկ փոփոխության կտանի նաեւ երկրի արտաքին քաղաքականությունը՝ ընդգծված ամերիկամետականից դեպի նույնքան ընդգծված ազգայնականություն: