• 04/04/2022

Ընտրություններում հաղթած Օրբանը Զելենսկուն եւ Սորոսին թշնամի է համարում

Ընտրություններում հաղթած Օրբանը Զելենսկուն եւ Սորոսին թշնամի է համարում

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը ընտրություններից հետո ունեցած իր ելույթում Վլադիմիր Զելենսկուն անվանել է իր թշնամին, եւ Ջորջ Սորոսի հետ միասին դասել է նրանց թվում, ովքեր խանգարում էին իր կուսակցության վերընտրվելուն:

«Մենք այնքան մեծ հաղթանակ ենք տարել, որ այն երեւում է Լուսնից, բայց հաստատ Բրյուսելից։ Քրիստոնեա-դեմոկրատական ազգային քաղաքականությունը հաղթել է, եւ մենք պետք է Բրյուսելին ասենք, որ դա ոչ թե անցյալն է, այլ ՝ապագան»,- հայտարարել է Օրբանը։

Նրա խոսքով՝ հունգարական ռեժիմի դեմ իշխանության միջազգային մեծ կենտրոններ են կառուցվել, սակայն՝ «Ամեն ցենտ, որը նրանք տվել են հունգարական ձախերին, իզուր է ծախսվել»: