Վերջին չորս տարում հայն է հայի թշնամին, իսկ թուրքը օգտվեց էդ թուրքանման հայի ծառայություներից. Արթուր Թովմասյան

Վերջին չորս տարում հայն է հայի թշնամին, իսկ թուրքը օգտվեց էդ թուրքանման հայի ծառայություներից. Արթուր Թովմասյան
Հայ Ազգի բոլոր աղետներն ու կոտորածները տեղի են ունեցել դավաճա՛ն, ստո՛ր, կեղտարյու՛ն, ծախու՛, վախկո՛տ ու գարշելի՛ ՀԱՅԵՐԻ պատճառով…
Ինչ է կատարվում այսօրվա Հայաստանում. կատարվում է այն, որ հայ հասարակությունը բաժանվել է չորս մասի.
1. գործող իշխանություն
2. ազգային էլիտա (իրական ընդդիմադիրներ)
3. կեղծ ընդդիմություն, որը սպասարկում է առաջինի շահերը.
4. հասարակ ժողովուրդ, որը նաև բաժանվել է երեք ենթախմբի.
ա) հայրենիքի ճակատագրով տառապող (հարում է Ազգային էլիտային)
բ) Հայրենիքի ճակատագրով չտառապող (հարում է գորցող իշխանությանը և թուրքերին)
գ) Հայրենիքի (և ամեն ինչի) նկատմանբ անտարբեր
Պայքարն գնում է Ազգային էլիտայի (հակաթուրք, հայակենտրոն, հայամետ) և ազգի տականքի մեջ (թրքամետ, դավաճան, ստոր, կեղտարյուն, ծախու, վախկոտ, գարշելի). ժողովրդի մի հատվածն էլ էս երկուսի թամաշա անողներն են («գ» ենթախումբ), ուստի, որ կողմը հաղթեց այն կողմ էլ կթեքվեն, որովհետև ժողովուրդը սիրում է ուժեղի կողքին կանգնել, ոչ թե արդարի: Հիմա դուք ձեզ հարց տվեք, թե որ խմբին եք հարում, ու, եթե դուք ձեզ տեսնում եք թրքության, վիլայետության դեմ պայքարող, բարձրացրեք ձեր ձայնն ու բռունցքը հանուն Հայ մնալու, հայկական Ազգային պետություն ունենալու:
Մեր այսօրվա վիճակից ելնելով հիշեցի միջնադարյան հայ աստվածաբան, մատենագիր, առակագիր, քարոզիչ, հասարակական գործիչ Վարդան Այգեկցու այծերի մասին առակը, լրիվ արտացոլոմ է ներկայիս Հայաստանի և հայ ժողովրդի վիճակը:
“Հավաքվեցին մի անգամ այծերը ու գայլերին նամակ ուղարկեցին, թե ինչու ենք մենք դարերով թշնամի իրար հետ, եկեք ապրենք միասին սիրո եվ խաղաղության մեջ: Ուրախացան գայլերը, իրենց համաձայնությունը տվեցին ու շատ նվերներ ուղարկեցին այծերին, իսկ նամակում գրված էր. «Շատ ճիշտ եք որոշել, հարգարժան այծեր, մեր միջի խառնողը հովիվներն ու շներն են, եթե դուք նրանց վռնդեք ձեր կողմերից, մենք բարեկամներ կլինենք»: Այծերը լսեցին գայլերի խորհուրդը եվ վտարեցին հովիվներին եվ շներին: Եվ սկսեցին թռչկոտել ազատության մեջ, ուտել ամենահյութեղ խոտն ու խմել ամենալավ առվակի ջուրը: Իսկ գայլերը սպասեցին հարյուր օր, հավաքվեցին ու խժռեցին հիմար այծերին…”
Եկեք արձանագրենք, որ վերջին չորս տարում հայն է հայի թշնամին, իսկ թուրքը օգտվեց էդ թուրքանման հայի ծառայություներից և գնում է դեպի խաղաղություն:
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ