- 04/04/2022
Հայաստանում մեկնարկում են Ղրիմի օրերը
Այսօր Երեւան է ժամանում Ղրիմի Հանրապետության պաշտոնական պատվիրակությունը: Պատվիրակության կազմում են Ղրիմի փոխվարչապետ եւ ՌԴ նախագահ Վ. Պուտինի մոտ Ղրիմի Հանրապետության ներկայացուցիչ Գեորգի Մուրադովը, Ղրիմի Հանրապետության փոխվարչապետ Իրինա Կվիկոն, Ղրիմի խորհրդարանի պատգամավոր Արմեն Մարտոյանը եւ այլ պաշտոնատար անձինք: Օդանավակայանում Ղրիմի պաշտոնական պատվիրակությանը դիմավորում էին Հայաստանում Ղրիմի Հանրապետության ներկայացուցիչ Հայկ Բաբուխանյանը, Հայաստանում ՌԴ դեսպանատան աշխատակիցներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Ղրիմի պաշտոնական պատվիրակության հետ միասին Երեւան են ժամանել Ղրիմի տուրիստական ոլորտի ու արտադրական ձեռնարկությունների ներկայացուցիչներ, որոնք ներկայացնելու են Ղրիմի Հանրապետության զբոսաշրջային հնարավորությունները եւ Ղրիմի արդյունաբերության նվաճումները:
Ժամանաել է նաեւ Ղրիմի պետական ֆիլհարմոնիայի մեներգիչների եւ կատարողների պատվիրակությունը: Ղրիմի օրերի ընթացքում նախատեսված է Գ. Մուրադովի հանդիպումը ուսանողության հետ, անց է կացվելու խորհրդաժողով «Ետխորհրդային տարածքում երկրների ինտեգրացիա. նոր եվրասիական գաղափարախոսություն` նոր հնարավորություններ»: Մշակութային ծրագիրը նույնպես հագեցած է լինելու է համերգ եւ պատմավավերագրական ֆիլմի պրիմերա: Նախատեսված է պատվիրակության այց Սեւան, Դիլիջան, Իջեւան:
Ծրագրիրը մեկնարկելու է Ծիծեռնակաբերդում` Ցեղասպանության զհոերի հուշարձանի մոտ ծաղիկներ դնելու արարողությունով: