• 04/04/2022

Հայաստանում մեկնարկում են Ղրիմի օրերը

Հայաստանում մեկնարկում են Ղրիմի օրերը

Այսօր Երեւան է ժամանում  Ղրիմի Հանրապետության պաշտոնական պատվիրակությունը: Պատվիրակության  կազմում են  Ղրիմի փոխվարչապետ եւ ՌԴ նախագահ Վ. Պուտինի մոտ Ղրիմի Հանրապետության ներկայացուցիչ Գեորգի Մուրադովը, Ղրիմի Հանրապետության փոխվարչապետ  Իրինա Կվիկոն, Ղրիմի խորհրդարանի պատգամավոր Արմեն Մարտոյանը եւ այլ պաշտոնատար անձինք: Օդանավակայանում Ղրիմի պաշտոնական պատվիրակությանը դիմավորում էին Հայաստանում  Ղրիմի Հանրապետության ներկայացուցիչ Հայկ Բաբուխանյանը, Հայաստանում  ՌԴ դեսպանատան աշխատակիցներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Ղրիմի պաշտոնական պատվիրակության հետ միասին  Երեւան են ժամանել Ղրիմի տուրիստական ոլորտի ու արտադրական ձեռնարկությունների ներկայացուցիչներ, որոնք ներկայացնելու են Ղրիմի Հանրապետության  զբոսաշրջային  հնարավորությունները եւ Ղրիմի արդյունաբերության  նվաճումները:

Ժամանաել է նաեւ Ղրիմի պետական ֆիլհարմոնիայի մեներգիչների եւ կատարողների պատվիրակությունը: Ղրիմի օրերի ընթացքում նախատեսված է Գ. Մուրադովի հանդիպումը ուսանողության հետ, անց է կացվելու խորհրդաժողով «Ետխորհրդային տարածքում երկրների ինտեգրացիա. նոր եվրասիական գաղափարախոսություն` նոր հնարավորություններ»: Մշակութային ծրագիրը նույնպես հագեցած է լինելու է համերգ եւ պատմավավերագրական ֆիլմի պրիմերա: Նախատեսված է պատվիրակության այց Սեւան, Դիլիջան, Իջեւան:

Ծրագրիրը մեկնարկելու է Ծիծեռնակաբերդում` Ցեղասպանության զհոերի հուշարձանի մոտ ծաղիկներ դնելու արարողությունով: