• 05/04/2022

«Մենք թույլ չենք տա ձեզ ոչնչացնել հին Արցախում ապրող ժողովրդին». Միլոնովը՝ Ադրբեջանին

«Մենք թույլ չենք տա ձեզ ոչնչացնել հին Արցախում ապրող ժողովրդին». Միլոնովը՝ Ադրբեջանին

ՌԴ Պետդումայի «Եդինայա Ռոսիա» կուսակցության միջազգային հարցերով կոմիտեի անդամ Վիտալի Միլոնովը Ադրբեջանին մեղադրել է Արցախում հրադադարի մասին իր իսկ կողմից ստորագրված եռակողմ հայտարարությունը խախտելու մեջ՝ Ռուսաստանի «մեջքից դանակով հարվածելով», քանի դեռ նրա ողջ ուշադրությունը կենտրոնացած է Ուկրաինայում հատուկ գործողության վրա:

«Այսօր անկայունության օջախ է հանդիսանում Ադրբեջանը։ Հենց նրանց զինվորներն են անընդհատ հրահրում։ Հենց նրանց զինվորներն են մշտապես խախտում հրադադարի ռեժիմը», – նշել է Միլոնովը ։

Միևնույն ժամանակ, նա կարծում է, որ Թուրքիան, որպես ՆԱՏՕ-ի երկիր, հրահրում է Ադրբեջանին։

«Անկարայից սեւ բուբենչիկներ պետք չէ լսել։ Դուք արդեն պայմանավորվել. Միթե հայկական, ռուսական, թե՝ ադրբեջանական արյունը տարբեր է. ոչ»,- ասել է Միլոնովը:

Իր տեսանյութում Միլոնովը դիմել է Բաքվում ապրող «նորմալ մարդկանց»: «Մենք ձեզ թույլ չենք տա ոչնչացնել հին Արցախում ապրող ժողովրդին։ Դա սխալ է, դա անմարդկային է։ Եվ ամեն անգամ, երբ դուք լսեք ինչ-որ կասկածելի պրոիպագանդիստների, ովքեր կոչ են անում վերսկսել հայ ժողովրդի ցեղասպանությունը, իմացեք, որ հայ ժողովրդի ցեղասպանությունը Մենք այլևս թույլ չենք տա։ 1915 թվականին միլիոնավոր մարդիկ արդեն այդ ցեղասպանության զոհ են դարձել։ Հիտլերը եւս շատ ոգևորված էր այդ իրադարձությունից։ Մենք դա այլեւս թույլ չենք տա»,- ասել է Միլոնովը՝ հավելելով, որ Ռուսաստանը թույլ չի տա Կովկասում նոր պատերազմ։

Միլոնովն Ադրբեջանն անվանել է պատերազմ հրահրելու մշտական օջախ և կոչ արել՝ վերացնել բոլոր գրոհայիններին իր տարածքում:

Առնչվող գրառում

Ուրախ ենք, որ Գյումրու նորընտիր քաղաքապետը նույնպես կողմնակից է մեր գաղափարին

Ուրախ ենք, որ Գյումրու նորընտիր քաղաքապետը նույնպես կողմնակից է…

Իր ընտրվելու օրը` ապրիլի 16-ին, Գյումրու նորընտիր քաղաքապետ Վարդան Ղուկասյանը  հայտարարեց, որ  ճիշտ է համարում, որպեսզի Հայաստանը Բելառուսի օրինակով  Միութենական պետություն…
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՒԺԱՅԻՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԸ ՊԵՏՔ Է ՊԱՏՐԱՍՏ ԼԻՆԵՆ ԱԲԽԱԶԻԱՅՈՒՄ ՀԱՅԵՐԻ ԴԵՄ ՑԱՆԿԱՑԱԾ ՍՑԵՆԱՐԻ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՒԺԱՅԻՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԸ ՊԵՏՔ Է ՊԱՏՐԱՍՏ ԼԻՆԵՆ ԱԲԽԱԶԻԱՅՈՒՄ ՀԱՅԵՐԻ…

Փետրվարի 15-ին Աբխազիայում կայացած նախագահական ընտրություններում առաջին տեղը վերցրեց  ռուսամետ թեկնածու Բադրա Գումբան, որի օգտին քվեարկել է 45817 մարդ (46,38 %):…
Праздничная атмосфера и гордость за свою страну – выборы в Беларуси

Праздничная атмосфера и гордость за свою страну – выборы…

Как сообщил  независимый международный наблюдатель на выборах президента Республики Беларусь председатель партии “Союз Конституционное право”, координатор Движения «Сильная Армения с Россией»…