• 05/04/2022

ԻՆՉՈՒ Է ԱՐԱՅԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ ՀԱՆԴԻՊԵԼ ԼՏՊ-Ի ՀԵՏ.ՄԱՆՐԱՄԱՍՆՈՒՄ Է ԱՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԽՈՍՆԱԿԸ

ԻՆՉՈՒ Է ԱՐԱՅԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ ՀԱՆԴԻՊԵԼ ԼՏՊ-Ի ՀԵՏ.ՄԱՆՐԱՄԱՍՆՈՒՄ Է ԱՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԽՈՍՆԱԿԸ

«Արայիկ Հարությունյանը, իշխանական թեւի ներկայացուցիչները եւ «Միասնական հայրենիք» կուսակցության ներկայացուցիչները սկսել են նոր քարոզարշավ` ի պաշտպանություն Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ նրա գաղափարների»,-այս մասին «Իրավունքի» հետ զրույցում ասաց «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը:

Ինչքանով է վերը նշվածը իրականությանը մոտ, հարցի պատասխանը փորփեցինք ստանալ Արցախի նախագահի մամուլի պատասխանատու Լուսինե Ավանեսյանից, ով նկատեց. «Այդ հարցը չեմ մեկնաբանի: Իսկ եթե ընդդիմադիր ուժերը ունեն որեւէ հարցեր, ապա հնարավորություն ունեն պարոն նախագահին այդ հարցերը ուղղել եւ ստանալ հստակ պատասխաններ»:

Իսկ, թե ինչո՞ւ է ԱՀ նախագահը հանդիպել ՀՀ առաջին նախագահ ԼՏՊ-ի հետ, տիկին Ավանեսյանը նկատեց, որ նախագահը պարբերաբար տարբեր հայացքների տեր մարդկանց հետ հանդիպում է, քննարկում Արցախի հետ կապված մտահոգ հարցեր, ու սա նման հանդիպումներից մեկն էր, ընդամենը:

Կարճ ասած, ոչ մի հսկակեցում: Այսինքն, մտավախությունները, որ այդ հանդիպման ժամանակ ԼՏՊ-ն Արայիկ Հարությունյանին իր գին գաղափարներն է քարոզել, մնում են օրակարգում:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ